Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում, որ խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների:
Այս մասին գրում է NHK-ն: Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Յոսիրո Մորին չի բացառում, որ անվտանգության նորմերից ելնելով խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների: Այս պահի դրությամբ, սակայն, ոչինչ վերջնականապես որոշված չէ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն: