Նախատեսվում է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր կհայտարարի իր հիմնադրած Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի անունը, որը, ըստ Vedomosti թերթի, կլինի «ՆԷՕ կենտրոն» խորհրդատվական ընկերության ղեկավար Արտյոմ Ավետիսյանը: Երեքշաբթի նաև հայտնի է դարձել, որ այս գործակալությունում բոլոր ղեկավար պաշտոնները հանձնվելու են երիտասարդ մասնագետներին:
Նախատեսվում է, որ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը զբաղվելու է Ռուսաստանի տնտեսության արդիականացման խնդիրներով, ինչը, ըստ աղբյուրի, թույլ կտա բարելավել գործարար միջավայրը և աճեցնել նոր կադրեր:
Փորձագետներն այս գործակալությունն անվանում են Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավի մի մասը՝ ի հակակշիռ Մեդվեդևի «Սկոլկովո» նորարարական կենտրոնի: