ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի ռազմական բյուջեն հաջորդ ֆինանսական տարվա համար (հոկտեմբերի 1-ից): Բյուջեում պատժամիջոցների նոր միջոցառումներ են սահմանվել ընդդեմ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բացի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հակառուսական պատժամիջոցներից, բյուջեն սահմանափակիչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել նաև մեկ այլ գազատարի՝ «Թուրքական հոսք»-ի դեմ:
Չնայած Ներկայացուցիչների պալատի այս որոշմանը, ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը դեռևս պետք է հաստատման դժվարին գործընթաց անցնի: