Անհայտ անձը կրակել է Լուցկի ազգային ոստիկանության վարչության շենքի պատուհանին, որտեղ այժմ գտնվում է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, հաղորդում է «Վոլին»-ը:
Նախարարը Լուցկ է ժամանել է ավտոբուսի պատանդ ուղևորներին ազատելու հարցը լուծելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր ինքնաձիգով տղամարդու կողմից ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցնելու մասին. նա պահանջում էր, որ ուկրաինացի օլիգարխները ցանցում խոստովանեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:
Նշվում է, որ փամփուշտը կոտրելով ապակին անցել է ներս: Տուժածների մասին չի հաղորդվել: Ո՞վ և ինչու՞ է կրակել՝ դեռևս հայտնի չէ: