Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սա կորոնավիրուսի գինն էր, որ վճարեցինք. դիմորդների բողոքն ու զայրույթը սպասելի էր

Այն, որ մեկ միասնական քննությունով բուհեր ընդունվելը կարող է խնդրահարույց լինել, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կանխատեսել էր դեռ  ամիսներ առաջ, երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ընդունելության քննությունների անցկացման նոր կարգի մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոլորտի մասնագետը ավելի վաղ նշել էր, որ լինելու են ուսանողներ, ովքեր հավաքելով 18, 19 կամ 20 միավոր՝ հնարավոր է դուրս մնան բուհից։ Այսօր արդեն այդ խնդրի առաջ կանգնել են դիմորդները, ովքեր բողոքի ցույց են անում ԳԹԿ-ի շենքի մոտ։

«Ես ասում էի, որ նման բան լինելու է։ Իրականում այստեղ շատ բարդ իրավիճակ է։ Գուցե լավագույն տարբերակը կլիներ այն, որ դիմորդները մեկ թեստով հանձնեին մի քանի առարկա, բայց այդ դեպքում էլ դժգոհություն կլիներ, որ իրենք այդ ձևով սովոր չեն հանձնել։ Դրա համար նախարարությունը գնաց այս տարբերակին, որը դիմորդների մեծ մասի համար շատ լավ էր, մյուսների համար՝ ոչ։ Եթե երկու-երեք քննություն հանձնեին, դուրս մնացողներն ավելի շատ էին լինելու։ Այս համակարգը լավ էր այն դիմորդների համար, որոնք մեկ առարկայից քիչ թե շատ պատրաստված էին ու ընդունվեցին։ Իրականում այս քննությունների արդյունքներից ուրախացածներն ավելի շատ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը հիմնականում մրցակցային կամ, այսպես կոչված, էլիտար և մեծ պահանջարկ վայելող ֆակուլտետների մեջ է, ինչպիսիք են ԵՊՀ իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը կամ Բրյուսովի անգլիականը և այլն։ «Դրանք այն ֆակուլտետներն են, որտեղ մրցույթը սովորաբար մեծ է լինում։ Եվ եթե ընդամենը մեկ առարկա է, պատկերացրեք, թե ինչ մրցակցություն կարող է լինել։ Օրինակ՝ մարդը 20 միավոր է հավաքել ու չի ընդունվել ԵՊՀ հանրային կառավարման անվճար բաժինը։ Երեք դիմորդ 20 միավորով չի ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը։ Մարդը հավաքել է առավելագույն միավորը։ Էլ ի՞նչ եք ուզում դրանից առավել։ Իրավագիտության ֆակուլտետում ավելի ծանր վիճակ է։ Այստեղ 44 հոգի 20 միավորով ընդունվել է վճարովի։ 19 միավորից պակաս՝ 18,75  հավաքած դիմորդը չի ընդունվել իրավաբանական  ֆակուլտետ։ Սա, իհարկե, այս համակարգի ամենախոցելի կետն էր, ու սպասվում էր, որ մեկ քննության դեպքում այդ նույն ֆակուլտետներում լինելու է դաժան մրցակցություն»,- ներկայացրեց Սերոբ Խաչատրյանը։

Անդրադառնալով ծնողների այն դժգոհությանը, թե իրենց երեխան բարձր միավորով դուրս է մնացել, օրինակ, Բժշկական համալսարանից, իսկ մեկ ուրիշը ցածր միավորով ընդունվել է, կրթության փորձագետն ասաց՝ այստեղ նրբություն կա, որը հաշվի չեն առնում։ «Բժշկական համալսարանն էլ ունի, այսպես կոչված, էլիտար և ոչ էլիտար ֆակուլտետներ։ Բժշկական համալսարանում կա Բուժական ֆակուլտետ, որտեղ մարդիկ բժիշկ են դառնում։ Պարզ է, չէ՞, որ այդտեղ մրցակցությունը մեծ է։ Նույն համալսարանում կա Ֆարմացիայի ֆակուլտետ, որն ավելի դեղագիտական ուղղվածության է։ Բնական է՝ այդտեղ շատ քչերն են դիմում։ Հիմա, եթե երեխան դիմել է Բուժական ֆակուլտետ ու ստացել բարձր միավոր, մյուս երեխան առաջին հայտով՝ Ֆարմացիայի ֆակուլտետ ու ստացել է ցածր միավոր, պարզ է, որ բարձր ստացած երեխան չի կարող Ֆարմացիայի ֆակուլտետ դիմած երեխայի տեղը զբաղեցնել, որովհետև այդ երեխան առաջին հայտով դիմել է Ֆարմացիայի ֆակուլտետ ու ստացել է ցածր միավոր։ Բայց քանի որ նա հենց այդ ֆակուլտետն է ուզել, նախ պետք է ինքը ընդունվի, հետո նոր մյուսները։ Առաջին հայտով այդ երեխան կարող է 7,8 բալով էլ ընդունվել, հասկանում եք։ Եթե թափուր տեղ է մնում, նոր մյուսներն են ընդունվում»,- բացատրեց կրթության փորձագետը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ շատ կարևոր է, թե դիմորդը ո՞ր հայտով է դիմել տվյալ համալսարանի ֆակուլտետ՝ առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ, թե՞, օրինակ, չորրորդ։ «Եթե մի երեխա դիմել է առաջին հայտով, իսկ մյուսը՝ նույն  ֆակուլտետը երկրորդ հայտով, ապա շատ հավանական է, որ առաջին հայտով դիմածն ընդունվի, երկրորդը՝ ոչ։ Քանի որ ինքն առաջին հայտով է դիմել, համակարգը նաև առաջին հայտով դիմածներին է ընդունում, հետո նայում՝ եթե տեղ մնաց, բարձր միավորով երկրորդ հայտերին բերում։ Այստեղ նախարարությունը տեղ է տվել մասնագիտական կողմնորոշմանը։ Եթե ես ուզում եմ դառնալ դեղագետ, դու էլ՝ բժիշկ, դու չես կարող գալ իմ տեղը զբաղեցնել, որովհետև դու չէիր ուզում դեղագետ դառնալ, դու ուզում էիր բժիշկ դառնալ, որի մրցակցությունից դուրս մնացիր։ Սա է նրբությունը։ Իհարկե, ես հասկանում եմ դիմորդներին։ Մեկ քննություն է, այդպես էլ պետք է լիներ։ Քննության դեպքում պարզ էր, որ միավորները պետք է բարձր լինեին»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

Այսօր բողոքի ցույց անող ծնողներից մեկն առաջարկում էր նախարարությանը դիմել կառավարություն, բուհեր ու տեղեր ավելացնել, որպեսզի իրենց բարձր միավորներ ստացած երեխաները ընդունվեն վճարովի, սովորեն։ Ըստ ծնողի՝ դա և՛ բուհին է ձեռնտու լինելու, և՛ իրենց։ Այս հարցով Սերոբ Խաչատրյանը նշեց. «Օրինակ՝ 16 միավոր հավաքածներին որոշում են ընդունել, բա այդ դեպքում 15 միավոր հավաքողները կարող է ասեն՝ բա մեզ էլ ընդունեք։ Դա կարող է շղթայական գնալ։ Եվ հետո, հնարավոր է համալսարանը չունենա այդքան լսարանային ռեսուրս։ Դա շատ կարևոր որոշում է։ Մեկին եթե ընդունես, մյուսն էլ է ասելու՝ ինձ էլ ընդունիր։ Ու այդպես 100-150 հոգու ընունելու հարց է առաջանում»,- նշեց մասնագետը։

Խոսելով 20 միավոր հավաքած և վճարովի ընդունված դիմորդների մասին՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլիներ այդ դիմորդներին պետպատվերի շրջանակում հնարավորություն տրվեր գոնե 50 տոկոս զեղչով սովորել. «Գիտեք, անարդար է, երբ հավաքում ես մաքսիմալ, ու պետությունը 100 տոկոս վարձ է ուզում»։

Սերոբ Խաչատրյանը շեշտեց նաև մեկ կարևոր հարց, որը վերաբերում է տղա դիմորդներին։ «Եթե տղա դիմորդը 18,5 հավաքել է, չի ընդունվել, նա պետք է բանակ գնա, երեխան արդեն երկրորդ շանս չունի ընդունվելու։ Ու պարզ էլ չէ՝ բանակից գալուց հետո կուզենա՞ դիմել, սովորել, թե՞ ոչ։ Շատ նուրբ պահեր կան։ Սա այն գինն է, որ կորոնավիրուսի դիմաց վճարում ենք»,- մտահոգություն հայտնեց ոլորտի մասնագետը։

Վերջում Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս իրավիճակը չի՞ ազդի կրթության որակի վրա, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց՝ ոչ, կրթության որակի վրա չի ազդի։ «Դե ասում են՝ բարձր միավորով դիմորդը չի ընդունվել, ցածր միավորով դիմորդն է ընդուվել, դա լավ չէ։ Բայց նորից եմ ասում՝ այստեղ հարցն այն է, որ չընդունվողները առաջին հայտով չեն ընդունվել։ Եթե ես ուզում եմ դառնալ բժիշկ, ինչո՞ւ պետք է ես սովորեմ դեղագիտականում։ Եվ այնպես չէ, որ բոլոր բարձր հավաքածները դուրս են մնացել։ Սա շատ բարդ հարց է, բայց միևնույն ժամանակ՝ սպասելի»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում