Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ. Jerusalem Post

Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:  Այս վերտառությամբ հոդված է հրապարակվել իսրայելական Jerusalem Post-ում:

Հեղինակ Ալեքս Գալիցկին նշում է, որ Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։

«Ադրբեջանը հաճախ է ցույց տվել երկրում ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։ Սակայն Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետություն է»,- նշված է հոդվածում:

Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր արցախահայերի և Նախիջևանի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության կողմից աջակցվող հայերի ջարդերին և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը: Այդ ծրագրերը նաև ուղղված էին հրեական համայնքներին, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն ՝ ի պատասխան հալածանքների հաճախակիացած դեպքերի։

«Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա վերջին հաշվով հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է կրակի դադարեցմամբ, ինչը փաստացի ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։

Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում ՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- ասված է հոդվածում:

Jerusalem Post-ը նշում է, որ 2000-ական թվականների սկզբին Նախիջևանում շուրջ 28 000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպանության շրջանակներում։ Հոդվածում հիշատակում է նաև Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին, որը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող ծրագրի ընթացքում:

«Սաֆարովը վեց տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին` չնայած հունգարական դատարանի կողմից կայացված ցմահ բանտարկության վճռին, սակայն ժամանելուց հետո ներում ստացավ, կոչումը բարձրացվեց և զանգվածային լրատվամիջոցների կողմից հռչակվեց որպես ազգային հերոս՝ իր «հայրենանվեր պարտքը կատարելու համար»,- նշում է Jerusalem Post-ը:

Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծ ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը:

«Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ վանկարկելով «Մա՛հ հայերին» և Հայաստանի հետ պատերազմի կոչ անելով։ Պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են նրա գոյության հիմնարար իրավունքը»,- նշված է հրապարակման մեջ:

Jerusalem Post-ը գրում է, որ բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից, այդ երկիրը նաև երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ:

«Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում ՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՝ ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը»,- ասված է հոդվածում:

Իսրայելական լրատվամիջոցի հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում