Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

ՀԱԷԿ-ի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մեջ ցեղասպանության հատկանիշներ կան. սա անհետևանք չենք թողնի. Արման Թաթոյան

Տավուշի սահմանային բախումներին հետևել է նաև Հայաստանի ՄԻՊ գրասենյակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ առաջին օրից՝ հուլիսի 12-ից սկսած՝ ՄԻՊ գրասենյակը հետևել է իրադարձություններին, ստացել է ահազանգեր բնակիչներից. «Սահմանել էինք շուրջօրյա դիտարկում… Երբ հրետակոծություններն արդեն գյուղերի ու բնակավայրերի ուղղությամբ էին, իրադարձությունները ցույց տվեցին, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: Մենք մեր աշխատակզմի համապատասխան պատվիրակությամբ մեկնեցինք Տավուշի մարզի այն բնակավայրերը, որոնք գնդակոծության ներքո էին եղել՝ մասնավորապես Բերդ, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և այլն, և այնտեղ մեր աշխատանքներն արդեն ակնհայտ ցույց տվեցին այն պատկերը, որ այդ հրետակոծությունները եղել են թիրախային: Ողջ ընթացքը կոպիտ խախտումների մասին է վկայում:

Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ Տավուշի հրետակոծության ժամանակ Ադրբեջանի մտադրությունների նենգությունը: Բոլոր հրետակոծություններից առաջ ԱԹՍ է ուղարկվել և հրետակոծությունը եղել է թիրախային, կոնյակի գործարանի ուղղությամբ, դիմակ արտադրող արտադրամասի ուղղությամբ և այլն: Միջազգային իրավունքի համաձայն՝ պետք է տարանջատել ռազմական օբյեկտները քաղաքացիական բնակավայրերից: Նրանց թիրախային հրետակոծությունները կրկնակի խախտման մասին են վկայում»:

Արման Թաթոյանը նաև հավելեց, որ այս անգամ ևս, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը պաշտպանվում էր քաղաքացիական բնակչությամբ:

ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային հանրությանը պետք է ճշգրիտ տեղեկություններ տալ. «Չպետք է թույլ տանք, որ ապատեղեկատվություն տարածվի»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքների մասին Ադրբեջանի հայտարարություններին: Նրա ոսքով՝ այս հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: «Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանի այս հայտարարության մեջ անգամ ցեղասպանության հատկանիշներ կան, որովհետև կոնկրետ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ուղղված է մի ողջ ժողովրդի դեմ: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է»,- նշեց Արման Թաթոյանը՝ ընդգծելով նաև, որ այսպիսի հայտարարությունն անհետևանք չպետք է թողնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում