Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Աֆղանցի աղջիկը գնդակահարել է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին

Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների և վիրավորել ևս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ Քամար Գյուլի տուն, նրա հորը փնտրելով այն բանի համար, որ վերջինս աջակցություն է ցուցաբերել երկրի պաշտոնական կառավարությանը: Թալիբներն ընտանիքի հորը դուրս են բերում տնից և նրան սպանում:

Աղջկա մայրը, փորձելով պաշտպանել ամուսնուն, նույնպես սպանվում Է զինյալների կողմից: «Քամար Գյուլը, որը գտնվում էր տանը, վերցնում է AK-47 ինքնաձիգը, որը պատկանում էր իր ընտանիքին, և սկզբում գնդակահարում է «Թալիբան»-ի երկու զինյալներին, որոնք սպանել էին իր ծնողներին, իսկ այնուհետև վիրավորում մի քանիսին»,-հայտարարել է տեղի ոստիկանության պետ Հաբիբուռահման Մալեքզադեն: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա դրությամբ աֆղանցի զինվորականները Գյուլին և նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»:

Աֆղանստանում դիմակայություն է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև, որն ավելի վաղ զգալի տարածքներ էր զավթել երկրի գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաև երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում