Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանը պայթեցրեց ԵՏՄ-ն. երկրորդ անգամ

Հայկական բեռնատարները դեռևս չեն կարողանում մուտք գործել Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող շուկա և կազմակերպել հայկական մրգերի վաճառք: Կրկնենք՝ հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ոչ թե Բաքու, այլ Մոսկվայի շուկաներ, այն դեպքում, երբ Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամներ են, միասնական տնտեսական տարածքի երկրներ: Իհարկե, Ռուսաստանի հայ համայնքը ինքնակազմակերպման փայլուն և անգամ հուզիչ օրինակով լուծեց հայկական ծիրանի իրացման հարցը, բայց ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ մենք բախվում ենք ոչ միայն հայկական մրգերի իրացման կոնկրետ հարցին: Հայկական համայնքը դա կլուծի՝ վստահ ենք:

Ամբողջ հարցն այն է, որ մենք բախվում ենք լայն քաղաքական և, եթե կուզեք՝ ռազմաքաղաքական միջավայրի հարցին, որի մի դրվագ էլ նախօրեին ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջում Մարգարիտա Սիմոնյանի հայտնի ամոթալի գրառման տիրաժավորումն ու հետո արագ հեռացումն էր՝ պատճառաբանությամբ, թե այդ նյութը հայտնվել է թյուրիմացաբար, իսկ Սիմոնյանի կարծիքը որևէ կապ չունի և չի համապատասխանում ՀԱՊԿ կարծիքին: Համապատասխանում է, թե ոչ՝ որևէ կապ չունի, որովհետև խնդիրը թե՛ ծիրանը չէ, թե՛ Սիմոնյանը չէ: Խնդիրը, այսպես կոչված, միասնական տնտեսական և անվտանգային տարածքն է կամ այդ տարածքի բացակայությունը:

Ըստ էության, Ադրբեջանը երկրորդ անգամ պայթեցնում է ԵՏՄ-ն: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլյանից հետո, երբ եկան ու պատերազմից երկու օր անց չեղարկեցին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը՝ պատճառաբանությամբ, թե Ադրբեջանը սխալ կհասկանա: Այժմ էլ ահա դարձյալ ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը պայթեցնում է ԵՏՄ-ն՝ փակելով հայկական մրգերի իրացման հնարավորությունը Մոսկվայում: Այդ տեսանկյունից ադրբեջանցիներն անգամ ԵՏՄ-ն չեն պայթեցնում, այլ Ռուսաստանը՝ այդ երկրի իրավաքաղաքական համակարգով:

Միևնույն ժամանակ, այդ ամենը Հայաստանի համար բոլորովին նորություն չէ: Մենք չենք բախվում որևէ նոր վարքի թե՛ ԵՏՄ, թե՛ ՀԱՊԿ պարագայում: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրը շատ պարզ է՝ մենք պետք է ձևավորենք այդ իրողություններին համարժեք և արդյունավետ ինստիտուցիոնալ պատասխանի մեխանիզմներ: Այսինքն՝ ոչ թե զուտ քաղաքական պատասխանի, որովհետև նպատակներից մեկն էլ հենց դա է՝ հրահրել հայ-ռուսական քաղաքական հակադրություն և խաղալ դրա վրա, այլ ինստիտուցիոնալ: Դա նշանակում է գործուն այլընտրանքների ձևավորման ուղղությամբ արագ և դինամիկ աշխատանք, երբ հայկական տնտեսական գործունեության համար խոչընդոտները կմոբիլիզացնեն ոչ միայն հայկական համայնքին, այլ նաև Մոսկվայի, Ռուսաստանի ու ԵՏՄ, այսպես ասած, պատկան կառույցներին՝ հեղինակությունն ու վարկը, գործընկերությունը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում