Խոսելով արտահերթ ընտրությունների հնարավոր կայացման մասին՝ Տ.Խզմալյանը հայտնեց.
«Ընտրություններ բառն արդեն քանիերորդ տարին է, ծիծաղ է առաջացնում, և «արտահերթ» մականունն այդ առումով ոչինչ չի փոխում։ Ընտրություններ չեն լինի, որովհետև անարդար են, հետևաբար՝ ընտրություններ չեն»։
Թե ինչ ձևաչափով «Սարդարապատը» կմասնակցի ծավալվող գործընթացներին, նաև ընտրություններին, Տ.Խզմալյանը պատասխանեց.
«Չի՛ մասնակցելու «Սարդարապատը» ընտրություններին ոչ մի ձևաչափով։ «Սարդարապատը» համարում է, որ ընտրությունները կարող են անցկացվել միայն իշխանափոխությունից հետո, այսինքն՝ եթե ՀԱԿ-ը և իշխանությունները խոսում են ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մասին, մենք պնդում ենք ճիշտ հակառակը՝ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի անցկացնել իրական ընտրություններ»։