Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Բաքուն դո՞ւրս է գալիս բանակցությունից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն չի կարող անվերջ մասնակցել բանակցության իմիտացիային: Բաքուն սպառնում է դո՞ւրս գալ բանակցությունից:

Այն, որ Ադրբեջանն ունի դժգոհություն՝ պարզ էր վաղուց: Միևնույն ժամանակ, Տավուշում ստացած հարվածը՝ ի պատասխան սադրանքի, Բաքվին առերեսեց մի շարք ներքին խնդիրների հետ, որոնք դարձան փաստորեն դիվանագիտական կորպուսի դեմ նախագահական դեմարշի առիթ: Դրան հաջորդեց արտգործնախարարի փոփոխություն, ընդ որում՝ բավականին տարօրինակ պայմաններում: Նշանակվեց ոչ պակաս տարօրինակ նոր նախարար՝ Ջեյհուն Բայրամով, որը ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ, տնտեսագետ է և իրավաբան ու գլխավորել է կրթության նախարարությունը:

Ահա այդ ֆոնին էլ նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն չի կարող մասնակցել իմիտացիայի: Դա այլ բան չէ, քան որոշակի արգելակ սեփական արտաքին գործերի նախարարի՝ նոր նախարարի առաջ: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ Բաքուն նշանակում է նոր նախարար, բայց առաջին էական հայտարարությունն անում է ոչ թե այդ նախարարը, այլ նախագահական աշխատակազմի չինովնիկը, որն իհարկե որոշակի ազդեցիկ շրջանակի ներկայացուցիչ է: Բայց դա վկայում է, որ արտաքին գործերի նախարար Մամեդյարովի փոփոխությամբ Ադրբեջանում ոչ միայն չի հանգուցալուծվել դիվանագիտական կորպուսի շուրջ հյուսված ներիշխանական դիմակայության ինտրիգը, այլև այն ըստ էության մտել է նոր փուլ:

Եթե Ադրբեջանը Տավուշում ստացած հարվածից հետո գնում է դիվանագիտության կոշտացման, ապա միանգամայն տրամաբանական կլիներ, եթե դա արվեր նոր նշանակված նախարարի շուրթերով: Բայց դա անում է Ալիևի աշխատակազմի չինովնիկը, ինչը նշանակում է փայտ նոր նախարարի անիվների արանքը, որոնք դեռ չէին էլ սկսել պտտվել: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարարին նշանակողը Ալիևը չէ, ինչի մասին մենք խոսել էինք դեռևս այդ նշանակումից հետո արած մեր հրապարակումներում:

Հաջիևը իր հայտարարությամբ ըստ էության հերթական անգամ կամա թե ակամա վերահաստատում է Ադրբեջանում առնվազն երկփեղկվածության մասին: Ընդ որում, երկփեղկվածություն ոչ թե իշխանության երկու տարբեր մոտեցումների միջև՝ կոշտ, թե փափուկ դիվանագիտական գիծ արցախյան հարցում, այլ երկփեղկվածություն հենց իշխանության միջև: Ակնառու է, որ այդպիսի վիճակում Բաքուն իսկապես չի կարող մասնակցել բանակցության, բայց ոչ թե, այսպես ասած, դժգոհ լինելու պատճառով, այլ փաստացի երկիշխանության, որովհետև առկա է պարզ հարց՝ ի վերջո ո՞վ է բանակցում, ո՞վ է ներկայացնում Բաքուն:

Այս պայմաններում առավել հրատապ է դառնում սահմանային վերահսկողության միջազգային մոնիտորինգի հանգամանքը, որովհետև Բաքվում առկա երկիշխանությունը էապես բարձրացնում է անիվների մեջ փայտ խրելու տրամաբանությամբ սադրանքների հավանականությունը, որոնք չեն վերաճի մեծ պատերազմի, սակայն կվերածվեն քայքայիչ «կաթիլների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում