Թերթը գրում է, որ մինչ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիմքով կազմված քրեական գործի վրա միանգամից մի քանի քննիչ է գլուխ ջարդում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ պետական սոցիալական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «զոհերին անուղղակիորեն հորդորում է վարչապետին զեկուցագրեր գրել», որոշ լուրերի համաձայն՝ «հիվանդ» Խաչիկյանն իրականում վերադարձել է Գերմանիայից և «փախած տուրիստի տեսքով» շրջում է հայրենի Լոռիում. «Անցած կիրակի, օրինակ, Խաչիկյանին շորտերով ու սանդալներով Հաղպատի եկեղեցում տեսանք»,- հավելում է «Հրապարակ»-ը։