Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արժեքավոր ձեռքբերում. Կոթիում ծնված ֆուտբոլիստի որոշումն ի շահ հայրենիքի…

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին պաշտոնապես հայտարարեց Խորեն Բայրամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածություն մասին, որի համաձայն՝ ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա մեր ազգային հավաքականում: Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում՝ պատրաստվելու ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Բայրամյանը։

Վերջինս, ի դեպ, ծնվել է Տավուշի մարզիչ Կոթի գլուղում։ Հիշեցնենք, որ Բայրամյանը բազմիցս է հրավիրվել Հայաստանի հավաքական, սակայն Ռուսաստանում գործող լեգեոներների մասին օրենքը թույլ չէր տալիս նրան միանալու մեր գլխավոր թիմին։ Այս տարվա հունիսին ՌՖՄ նիստում պաշտոնապես որոշվել էր, որ հայերը, ղազախներն ու ղրղըզները Ռուսաստանի 2020/21 մրցաշրջանում այլևս լեգեոներական չեն համարվի։ Մինչ այդ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ էին համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեին հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չէր կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով ինչպես Բայրամյանը, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվում էին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան:

Ինչևէ, Բայրամյանի՝ մեր ազգային հավաքականի շարքերը համալրելը կարելի է համարել վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը։ Նշենք, որ այս ֆուտբոլիստը հայտնվել էր նաև Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը մայիսին Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի արդյունքներին՝ մասնավորապես ասել էր. «Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է հրավիրել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունեցել և չի պատահի, եթե Խորենը համաձայնի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և, ով գիտի, առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»։

Փաստորեն, Բայրամյանն ըստ էության եղել է երկընտրանքի առաջ և կայացրել է որոշում ի շահ հայրենիքի։ Նշենք նաև, որ Բայրամյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։

Ինչևէ, վերջին ամիսներին ՀՖՖ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ազգային հավաքականի կազմն ուժեղացնելու համար։ Մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այլազգի ֆուտբոլիստների՝ Հայաստանի ազգային հավաքականում հայտնվելու մասին։ Խոսքը Գյումրիի «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի, ինչպես նաև ՄԼՍ-ում հանդես եկող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանի մասին է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել էր մեր գլխավոր թիմում Ուդոյի ընդգրկվելու մասին տեղեկությունը։ Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին: Ինչ վերաբերում է Սելարայանին, ապա վերջինիս վերաբերյալ հստակեցում չկա։ Նրա՝ Հայաստանի հավաքականին միանալու տեղեկությունը չմեկնաբանեց նաև մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Լուրջ ձեռքբերում կարելի է համարել Արշակ Կորյանի՝ մեր հավաքականում խաղալու համաձայնությունը։ «Հնարավոր է, որ դուք հիշեք, թե ինչպես էր Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը ու Սլուցկիից առաջ մեկնել էր «Վիտես»։ Հիմա նա «Խիմկիի» հետ դուրս է եկել ՌՊԼ, սակայն ինչն է ավելի հետաքրքիր՝ Կորյանը որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Արշակը, որը ազգությամբ հայ է, խաղացել է Ռուսաստանի տարբեր հավաքականների կազմում, մինչև նույնիսկ Մ21 տարեկանների ընտրանիում։ Բայց վերջերս նա զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզչի հետ և տվել իր համաձայնությունը»,- հայտարարել էր Առուստամյանը։

Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի՝ Հայաստանի ազգային հավաքականն այս տարի առաջին հանդիպումը պետք է անցկացնի սեպտեմբերի 5-ին։ Այդ օրը մերոնք Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Սկոպյեում հյուրընկալվելու են Հյուսիսային Մակեդոնիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում