Եվրամիության երկրների կողմից իրավունքի գլխավորության սկզբունքի կիրառումն առաջին անգամ դառնում Է Եվրամիության երկրների միջեւ բյուջետային ծախսերի բաշխման վճռական չափանիշ: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ-ի՝ գրեթե հնգօրյա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Պատմության մեջ առաջին անգամ օրենքի գլխավորության պահապնումը բյուջեի ծախսերի բաշխման վճռական չափանիշն Է»,- ասել Է նա:
Այժմ ԵՄ-ի բյուջեից եւ վերականգնման հիմնադրամից դոտացիաների ծավալներն ուղղակիորեն կապված են երկրի կողմից ժողովրդավարության հիմնական կզբունքների կիրառման հետ: Ըստ որում ամփոփիչ փաստաթղթի սկզբնական տարբերակում ենթադրվում Էր վճարումների ավտոմատ կրճատում այն երկրին, որին Եվրահանձնաժոովը կմերկացնի եվրոպական արժեքներին չհետեւելու մեջ: Սակայն Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկությամբ դրա կիրառման հսկողության մեխանիզմն արմատապես մեղմացվել Է. այդ հարցը կքննարկվի Եվրամիության գագաթնաժողովներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: