ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չիկագոյում հանցավորության հետ կապված իրավիճակն ավելի վատ է, քան Աֆղանստանում՝ դեմոկրատներին ներկայացնող քաղաքային իշխանությունների մեղքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ի՞նչ եք կարծում, այս հանգստյան օրերից հետո նրանք օգնության կարիք ունե՞ն»: Գիտե՞ք ինչ թվեր են այնտեղ: Շատ-շատ մարդիկ են վիրավորվել, շատերը սպանվել են: Ես չեմ խոսում մեկ-երկուսի մասին․ 18 մարդ է զոհվել Եվ դեռ որքա՞ն կլինեն ամռան ընթացքում: Սա միանշանակ ավելի վատ է, քան Աֆղանստանում», – ասել է Թրամփը:
Քաղաքում հանցավորության աճի մեղավորը, նախագահի խոսքերով, քաղաքը ղեկավարող «ամենալիբերալ դեմոկրատներն» են:
Նա հավելել է, որ նման իրավիճակ կարող է սկսվել ամբողջ երկրում, եթե նախագահական ընտրություններում հաղթանակ տանի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: