Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ այսօր հետախուզում է հայտարարվել: РБК-ին այսօր այդ մասին հայտարարել է պատգամավորի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Հետախուզում հայտարարվել է այն բանից հետո, երբ պատգամավորը չի ներկայացել նշանակված հարցաքննությանը: Փաստաբանը չի բացառել, որ առանց Եղիազարյանի ներկայության՝ մոտ ժամանակներս նրան կարող են մեղադրանք առաջադրել եւ միջազգային հետախուզման ներկայացնել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Պետդումայի խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առանձնահատուկ մեծ չափերի հասնող խարդախության մեղադրանքով: Նոյեմբերի 3-ին Պետական դուման արդեն իր համաձայնությունը տվել էր պատգամավորի նկատմամբ նախաքննություն սկսելու վերաբերյալ: Նա զրկվել է անձեռնմխելիությունից: