Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները չեն դիտարկի Բելառուսում օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները, չնայած Մինսկի հրավերին:
ԵԽԽՎ-ի պատասխանում ասվում է, որ մերժման պատճառը մի քանի գործոնների համադրումն էր: Դրանց թվում են՝ ժամանակի սղությունը, COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի անորոշությունը, ինչպես նաև «մեր սովորական գործընկեր կազմակերպությունների, մասնավորապես՝ ODIHR-ի բացակայությունը»: