Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցիներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը

Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը:  Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից, Հայորդի երիտասարդաց միության նախագահ Դավիթ Հովսեփյանն ասաց, որ ակցիային մասնակցել է 250-300 հայ: «Հավաքվել էինք այնտեղ, որպեսզի ցույց տայինք, որ հայերն ամեն վայրկյան, ամեն րոպե պատրատ են  համախմբվել: Ադրբեջանցիները պետք է լինեին մեր հյուպատոսարանի դիմացի մայթին, բայց մենք այնքան շատ էինք, որ ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին: Նրանց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա էին պահում»,-պատմեց Հովսեփյանը:

Նա նշեց, որ ակցիայի հայ մասնակիցների դիմաց մոտ 3 կամ 4  ոստիկան է կանգնած եղել, իսկ ադրբեջանցիների մոտ 2-3 մեքենայով ոստիկաններ են եղել, որոնք փակել են ճանապարհները, քանի որ գիտեին, թե ովքեր են իրական ագրեսորները: 

Ճանապարհները փակելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցել է Դավիթ Հովսեփյանին ու տեղեկացրել, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալու մոտենալ կառույցին և նրանց հեռու են պահելու: «Մենք կրկին հաղթող դուրս եկանք, քանի որ ադրբեջանցիները հյուպատոսարանի շենքի դիմաց կանգնելու թույլտվություն ունեին, իսկ մենք չունեինք, բայց ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում: Նրանք մեր դրոշից շատ հեռու մնացին:

Մենք մեր ներկայությամբ թույլ չտվեցինք, որ ադրբեջանցիները մոտենան մեր կառույցին, մեր դրոշին: Դա մեզ համար ևս հաղթանակ է, ու նրանք պետք է հասկանան, որ սփյուռքի հայերի դեմ ևս ոչինչ անել չեն կարող: Ինչպես առաջնագծում են ջախջախվում հերոս զինվորների կողմից, այնպես էլ պետք է ջախջախվեն սփյուռքի կողմից»,-շեշտեց ակցիայի մասնակիցն ու հավելեց, որ բախումներ չեն եղել, իսկ ակցիայի ավարտին ոստիկանները հայերին շնորհակալություն են հայտնել կարգուկանոն պահպանեու համար:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում