Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Բանակը՝ կապիտալի համաներման ճանապարհ. արժե խորհել՝ բարոյական ինքնասպանության փոխարեն

Հուլիսի 18-ին ելույթ ունենալով Հայաստանի պաշտպանության նախարարության և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հայաստանում նախկին համակարգի գործունեության տարիներին յուրացված հանրային և պետական միջոցների վերադարձի թեմային, կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության համատեքստում: Փաշինյանը վերահաստատել էր այդ միջոցների վերադարձի հանձնառությունն ու դրանք բանակի մարտունակությանն ուղղելու հանգամանքը: Խոսքը կարևորի մասին է, որն ունի մի շարք նուրբ շերտեր: Տավուշյան իրադարձությունները հերթական անգամ դրսևորեցին անհրաժեշտ պահերին, արտաքին վտանգի պայմաններում հանրային միասնության ու համերաշխության կենսական կարևորությունը, չնայած, իհարկե, այդ օրերի ընթացքում նաև բարոյական և պարզապես մարդկային բոլոր հնարավոր ու անհնար նորմերի անտեսումով որոշակի շրջանակների գործունեությանը՝ թվում է թե իշխանության, սակայն իրականում պետության ու հասարակության դեմ: Ավելին, այդ գործունեությունը ևս մեկ անգամ հաստատում էր հենց համերաշխության ու միասնականության արժեքի հույժ կարևորությունը թե՛ առարկայական, պրագմատիկ քայլերի, թե՛ ուղղակի բարոյահոգեբանական մթնոլորտի տեսանկյունից: Ընդ որում, բարոյական և մարդկային արժեքների ոտնահարմամբ այդ գործողությունները մեծ մասամբ, անկասկած, սնուցվում էին նաև հենց այն շրջանակներից, որոնց, մեղմ ասած, ուղղված են նախկին կոռուպցիոն համակարգի գործունեության հետ կապված հարցերը:

Այլ կերպ ասած, Հայաստանի համար բարդ մարտահրավերի, բարդ իրավիճակի պայմաններում նրանք հերթական անգամ ի ցույց էին դնում իրենց իսկ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, այդ իմաստով, կոռուպցիոն փողերի վերադարձն ու բանակին ծառայեցնելու հանգամանքը կարելի է դիտարկել նաև որպես հանգուցալուծման յուրօրինակ փոխզիջումային բանաձև, հանրության և խնդրահարույց ճանապարհով և լեգիտիմության խնդիր ունեցող կապիտալի ու հանրության հարաբերության պարզաբանման բանաձև՝ վերադարձրեք փողը բանակ, ինչը թույլ կտա հանրության հետ քննարկել այսպես ասած՝ խնդրահարույց կապիտալի և դրա կրողների «համաներման» հարցը, հաղթահարելով հանգուցային, խորքային խնդիրներից մեկը: Դա բխում է թե՛ պետության ու հանրության և թե՛ հենց այդ կապիտալի կրողների շահերից, եթե, իհարկե, առաջնորդվենք ողջախոհության կանխավարկածով ու եզրակացնենք, որ մարդկանց թերևս չպետք է հաճույք պատճառի այն, որ հանրության և հայության ահռելի մասը, մեղմ ասած, ոչ հաճելի հիշատակումներով է խոսում իրենց մասին: Բարոյական, արժեքային նորմերի ոտնահարմամբ այդ խոսակցություններն էլ ավելի գրգռելու փոխարեն՝ գուցե արժե խորհել հանրության հետ այդ փոխզիջման ճանապարհը դիտարկելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում