Friday, 05 03 2021
Ռուսաստանցի երկու նոր դոլարային միլիարդատերերից մեկը Արտյոմ Խաչատրյանն է
Հայաստանը բարելավել է դիրքերը․ Տնտեսական լուրերը՝ ամփոփ
ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը
Քոչարյանը սարսափում է ազատ ընտրություններից․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ
Բանակում չունենք Վազգենի նման հեղինակություն․ նա թույլ չտվեց՝ քաղաքականությունը մտներ բանակ ու խրամատներ
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
21:20
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ԵՄ երկրները կարող են ձեռք բերել «Sputnik V»
Երկրորդ և երրորդ նախագահները ԳՇ դեպքերը քաշում են իրենց տակ․ 17-ի պլանը ձախողվում է
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
«Օ, Զանգեզուր, օ, Կյորես…»․ Ալիևը կրկին զառանցում է․ Լուրերի հիմնական թողարկում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր
20:50
Լոնդոնում բացվել է առաջին ոչ ամերիկյան Amazon խանութը՝ առանց դրամարկղերի և վաճառողների
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում. ԳՇ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ԶՈՒ
Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին
20:00
Թրամփը օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը վաճառում է 49 միլիոն դոլարով
19:50
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
19:40
Կադիրովը մեկնաբանել է Նեմցովի սպանության նոր մանրամասների հրապարակումը
19:30
ԱՀԿ-ն կանխատեսում է համավարակի ավարտը 2022 թվականի սկզբին
Մարտին ՌԴ-ից Հայաստան 30 չվերթ է նախատեսված
19:10
Անվանվել է Բեռլինի կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող կինոնկարը
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է
18:50
Մարսելի հրեական դպրոցի մոտ ձերբակալել են դանակով զինված տղամարդու
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցները կարող են ազդել օլիգարխների և պետպարտքի վրա. Bloomberg
18:30
«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի այլ թեկնածու չի ընտրելու

Մարդկային կյանքն այլ շահերից ավելի կարևոր է… Ամերիկայի Հայկական համագումարը դիմել է Թրամփին

Ամերիկայի Հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները: Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն  վարչակազմի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը»: Հայկական վեհաժողովը շեշտել է պայքարի այս փուլում ամենից շատ խոսվող կետի մասին. «2016-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննական մեխանիզմ՝ օգնելու հրադադարի պահպանման ապահովմանը: Եվ միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցառումները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ դաժանություններ կոծկել»։

Համագումարի համանախագահները նշել են նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ակնհայտորեն նպաստել է Ալիևի վարչակարգի կողմից զինադադարի խախտումներին և անմեղ քաղաքացիների կյանքեր խլելուն: Համանախագահները կոչ են արել վարչակազմին անհապաղ կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական ֆինանսավորումը և վերականգնել Հայաստանի հետ ռազմական օգնության հավասարությունը:

Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորել են հստակ հանրային մեսիջ հղել նաև Թուրքիային:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ամերիկայի Հայկական համագումարի Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ։

– Տիկին Վարդանյան, ի՞նչ սպասումներ ունեք, ինչքանո՞վ է հավանական, որ ԱՄՆ նախագահին ուղղված նամակը մեզ համար դրական արձագանք ստանա։

Մենք արդեն սովորել ենք, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Չնայած տարիներ շարունակ շատ բաներ փորձել ենք ու չի ստացվել, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որ Ադրբեջանին ուղղված օգնությունը եթե ոչ դադարեցվի, ապա գոնե կասեցվի։ Պետք է հաշվի առնել այն զարհուրելի քայլերը, որ Ադրբեջանն անում է հայերի նկատմամբ, Հայաստանի դեմ։

– Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը իր շահերից  վեր կդասի՞ այդ հանգամանքը։ Կա տեսակետ, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է։

Հնարավոր է, որ այդպես լինի։ Բայց մենք աշխատում ենք Կոնգրեսում, Սենատում, համայնքում, միջազգային այնպիսի կազմակերպություններում, որոնք բարձր են դասում մարդու իրավունքները, պատերազմ չլինելու հանգամանքը։ Մարդկանց կյանքի անվտանգությունը շատ ավելի կարևոր է, քան այլ շահեր, որոնք որևէ մեկը կարող է առաջ բերել։

– Մենք տարիներ շարունակ շատ սերտ աշխատել ենք դեմոկրատների հետ, և որոշ տեսակետների համաձայն՝ բաց է մնում հանրապետականների հետ աշխատանքը։ Ինչքանո՞վ եք կիսում այդ մոտեցումը։

– Գիտեք՝ որոշ չափով ճիշտ է, բայց նայած ով ինչպես է հասկանում։ Մեր կազմակերպությունը ոչ կուսակցական է, մենք աշխատում ենք և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հետ։ Վերջին տարիների ընթացքում գուցե ավելի շատ դեմոկրատներն են համամիտ եղել հայկական հարցերի հետ։ Բայց պետք է ճիշտ պատկերացնել իրավիճակը՝ Ամերիկայում ընտրողների մեջ կան և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ։ Ոչ կուսակցական լինելով մենք կարողանում ենք երկու կողմերի հետ էլ աշխատել ու մեր հարցերն առաջ տանել։ Այս պահին նախագահը հանրապետական է, Սենատը մեծամասնությամբ հանրապետական է, իրենք կարող են այլ հարցեր հաշվի առնելով դեմ քվեարկել այս հարցին, իսկ դեմոկրատները՝ կողմ։ Սա է պատճառը, որ մենք ԱՄՆ-ում մեր ընտրողներին փորձում ենք հասկացնել, բացատրել, համոզել, խրախուսել, որ իրենք կապվեն իրենց ընտրած մարդկանց հետ՝ թե՛ դեմոկրատ և թե՛ հանրապետական, ու իրենց դիրքորոշումը ներկայացնեն։ Ընտրված մարդիկ այդկերպ կհասկանան, թե իրենց ընտրողներն ինչ են մտածում, ինչ մտահոգություններ ունեն։

– Եթե հնարավոր չլինի  հասնել նրան, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կասեցվի, հնարավո՞ր է հասնեք նրան, որ Հայաստանին ևս տրամադրվի ռազմական օգնություն՝ բալանսավորման համար։

– Բալանսավորումը կարևոր  խնդիր է մեզ համար, ու ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար։ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չպետք է շարունակվի, դա  վտանգ է թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում բնակվող հայերի համար։ Մեր աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});