Ադրբեջանական մամուլը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ այսօր միջադեպ է արձանագրվել թուրք-վրացական սահմանին: Ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի եւ թուրք Օմար Հալիսդեմիրի լուսանկարներով զարդարված թափքով բեռնատարը մտել է վրացական անցակետ: Վրացի ոստիկանը պահանջել է հեռացնել լուսանկարները, ինչին թուրք վարորդը պատասխանել է, որ դրա համար ունի թուրքական պատկան մարմինների թույլտվությունը:
Վեճին միջամտել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, որից հետո բեռնատարը մուտք է գործել Վրաստանի տարածք: Մուբարիզ Իբրահիմովն Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է ստացել Արցախում հայ դիրքապահների դեմ դիվերսիայի ժամանակ զոհվելուց հետո: Օմար Հալիսդեմիրն սպանվել է Թուրքիայում զինված հեղաշրջման դեմ թուրքական բանակի պատժիչ գործողություններից մեկի ժամանակ: