Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

«Իսրայելի կամ այլ գիգանտների հետ մրցակցության մասին խոսելը դեռևս վաղ է. արել ենք այն, ինչի պտուղները քաղեցինք այս կրիտիկական վիճակում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

Պարոն Հակոբյան,  հաշվի առնելով վերջին մի քանի օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակում  ՀՀ  ԶՈՒ-ի ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը՝ հիմա արդեն կարո՞ղ ենք ենթադրել, որ հայկական ռազմարդյունաբերության զարգացման համար ստեղծվել են  նպաստավոր պայմաններ, մասնավորապես նկատի ունեմ, որ ռազմի դաշտում պրակտիկ և հաջող փորձ ունենք՝ մրցելով և հաղթելով ոլորտի այնպիսի գիգանտների հետ, ինչպիսին Իսրայելն է. նրանց ԱԹՍ-ները հայկական կողմը  հաջողությամբ խոցում է:

– Մեր ռազմարդյունաբերությունը միանշանակ ճիշտ ճանապարհով է առաջ շարժվում: Այս առումով մեր արձանագրած հաջողությունները ոչ միայն պատահական չեն, այլ նաև վերջին 10 տարվա ընթացքում դա մեր համապատասխան պաշտոնատար անձանց հետևողական աշխատանքի արդյունքն է, որովհետև վաղուց արդեն մեր բանակի ղեկավարությունը  նկատել էր ժամանակակից պատերազմի մղման նոր տենդենցները, և, բարեբախտաբար, արել են այն, ինչի պտուղները քաղեցինք այս կրիտիկական վիճակում: Առայժմ, իհարկե, դեռ վաղ է  Իսրայելի կամ այլ գիգանտների հետ մրցակցության մասին խոսել, սակայն միևնույն ժամանակ անկասկած է այն, որ, այո՛, մենք ճիշտ ուղղության վրա ենք, և այն, որ այս պահին համաշխարհային բրենդ հանդիսացող ԱԹՍ-ներն ենք խոցում՝ արդեն իսկ լավագույնս փաստում է այս մասին:

– Իսկ սա արդյոք  հայկական ռազմարդյունաբերության ամենաարդյունավետ գովազդը չէ՞ր, մանավանդ, եթե նկատի ունենանք նաև այն, որ մեր կողմից  իսրայելական «Elbit Hermes 900»-ի ոչնչացումը աննկատ չմնաց տարատեսակ կոնֆլիկտներ ունեցող նաև այլ սուբյեկտների կողմից: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սրանով նաև մեր ռազմարդյունաբերության բազմաթիվ նոր պոտենցիալ գնորդներ  ձեռք բերեցինք:

– Այս մասին, իսկապես, շատ դժվար է խոսել, որովհետև խնդիրը բավականին նուրբ է և  բացի այդ՝ նաև ռազմական գաղտնիք է իր մեջ պարունակում, այսինքն՝ այստեղ  որոշակի հարցեր կան, որոնք մենք չենք կարող բացահայտել. մասնավորապես, թե ինչ միջոցներով ենք  բռնել այդ ԱԹՍ-ները, ինչ միջոցներով ենք դրանք խոցել, և ընդհանրապես արդյոք այդ միջոցները մեկանգամյա կիրառելի չե՞ն լինի, եթե մենք հիմա դնենք ու բացահայտենք դրանց կիրառման աղբյուրները: Հետևաբար, կարծում եմ, մեր այս ձեռքբերումների մասին խոսելը չպետք է այսպես հրապարակային լինի, և  այս իմաստով  մեր  ձեռքբերումները, նախևառաջ, պետք է  օգտագործենք մեզ համար, իսկ երբ որ արդեն կայուն հաջողություն ունենանք, ապա այդ ժամանակ նոր  միայն արդեն կարելի կլինի մտածել նաև արտաքին աշխարհի մասին: Ուստի նաև գնորդների մասով ես զգուշավոր լավատես կլինեմ:

– Պարոն Հակոբյան, վերջին 20 տարվա ընթացքում արդյոք հնարավորություն չե՞նք ունեցել մի նոր զինատեսակ, նմուշ կամ լուծում փորձարկել՝ իրական ռազմական պայմաններում, ինչի շնորհիվ այսօր  զենք/զինամթերքի որոշ տեսակների համաշխարհային շուկայում գուցե արդեն մեր տեղն ու դիրքը կունենայինք, իսկ մեր տնտեսության մեջ իր հերթին ռազմարդյունաբերությունն  իրական ու որոշիչ գործոններից մեկը կլիներ: Իսկ եթե ունեցել ենք, ապա  Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ  չի արվել,  որո՞նք են պատճառները:

– Սա նույնպես ռազմական գաղտնիք պարունակող հարց է, որը, բնականաբար, հրապարակման ենթակա չէ: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բացառված չէ, որ մենք, օրինակ, ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ունենք ինչ-որ մի նոր սարք կամ ինչ-որ մի նոր գործիք, որով առավելություններ ենք ստանում.  արդեն շատ է խոսվել «ՕՍԱ-ԱԿՄ»-ների կատարելագործման մասին, բայց այս համատեքստում կրկնում եմ, որ իմ համոզմամբ՝ դեռևս վաղ է  խոսել այս ամենը  արտահանելու  և համաշխարհային շուկա մտնելու մասին: Բացի այդ՝  ԱԹՍ-ների դեմ հաճախ պայքարում են հենց ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, իսկ դրանք գործում են այլ օրինաչափությունների սահմաններում, որոնք բացահայտման դեպքում գուցե այլևս չգործեն: Այստեղ նորից եմ ասում՝ դեռևս միայն մենք պետք է օգտվենք այս ամենից՝ զուգահեռաբար, իհարկե, այս ուղղությամբ  անվերջ ընդլայնելով  և զարգացնելով մեր հնարավորությունները:

– Բայց կորսված հնարավորություններից ու սխալներից գոնե դասեր քաղե՞լ ենք:

– Իմ կարծիքով՝ վերջին 10-20 և նույնիսկ 30 տարում բանակաշինության ոլորտում  մենք, բարեբախտաբար, կոպիտ կամ խոշոր սխալներ չենք արել: Ընդհակառակը՝ ի համեմատ մեր պետականաշինության մյուս ոլորտների՝ մեր բանակաշինության ոլորտն ամենազարգացած ոլորտն է: Իհարկե, 2016թ.-ի ապրիլյան  իրադարձությունները մեզ հեռուն տանող հետևությունների տեղիք տվեցին, բայց, այսուհանդերձ, չկային այնպիսի  կոնցեպտուալ  ու  կոպիտ սխալներ, որոնք եղել ու այնուհետև ուղղվել են: Մեր բանակն այսօրվա դրությամբ, իհարկե, ավելի լավն է, քան 2016թ.-ին, բայց  պետք է ամեն ինչ անենք, որ այն տարեցտարի ավելի ու ավելի լավը դառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում