Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Պետք է արգելվի օղու գովազդը․ նախորդ իշխանությունները այդ բիզնեսում էին, դրա համար դեմ էին

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել:

Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵԱՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպության մակարդակներում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:

Տեղական արտադրության կոնյակի գովազդի սահմանափակման մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայն:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը չի կարծում, թե այս սահմանափակումը որևէ ձևով կազդի կոնյակի վաճառքի վրա, քանի որ Հայաստանում կոնյակի սպառումն այդքան էլ բարձր չէ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոլորտի մասնագետը նշեց՝ բացի կոնյակի գովազդից, միանշանակ պետք է արգելվի նաև օղու գովազդը եթերով։

«Միանշանակ, օղու գովազդը պետք է արգելվի Հայաստանում։ Այն դեգրադացնում է մշակութային դաշտը, մարդկանց, ծիծաղելի վիճակում է դնում պետությանը։ Օղու գովազդը պետք է շատ խստորեն սահմանափակել ու վերահսկել։

Քանի որ մենք կոնյակ չենք խմում, մեզ համար էական նշանակություն չունի՝ դրա գովազդը կլինի՞, թե՞ չի լինի։ Մարդիկ կոնյակը միայն նվիրում են, զբոսաշրջիկներն էլ նաև առնում, սակայն նրանց համար գովազդը նշանակություն չունի։

Նրանք, երբ գալիս են Հայաստան, արդեն գիտեն՝ հայկական կոնյակն ինչ է։ Մենք ոչ մի բանով չենք տուժի, եթե կոնյակի գովազդն էլ արգելվի կամ սահմանափակվի։ Գինու մեկ շիշը աշխարհում 10 անգամ էժան է օղու մեկ շշից, իսկ Հայաստանում կարելի է 1200 դրամով մեկ շիշ կոնյակ գնել, այն դեպքում, երբ նրա ինքնարժեքը չպետք է 2500 դրամից պակաս լինի»,- ասաց Ավագ Հարությունյանը և վստահեցրեց՝ կոնյակի գովազդի արգելքից ոլորտը չի տուժելու, որևէ վտանգ չկա։

Նրա խոսքերով՝ թունդ ալկոհոլային խմիչքների ոլորտում պետք է խիստ հսկողություն լինի։ «Մենք աշխարհում առաջին տասնյակում ենք մեկ շնչի հաշվով թունդ ալկոհոլային խմիչքներ խմող պետությունների մեջ։ Խայտառակ իրավիճակ է սա։ Այն Խորհրդային միությունից մնացած ամենավատ ժառանգություններից մեկն է»,- ցավով նշեց Ավագ Հարությունյանը։

Հարցին՝ օղու գովազդն արգելելու առաջարկ արվե՞լ է կառավարությանը, կամ որևէ քննարկում այդ հարցով եղե՞լ է, մեր զրուցակիցը պատասխանեց՝ նոր իշխանությունների հետ այդ հարցով քննարկում տեղի չի ունեցել։ «Նախորդ իշխանությունների հետ կար քննարկում։ Իրենք կտրականապես դեմ էին դրան, քանի որ իրենք օղու բիզնեսի մեջ կային։ Հիմա մենք նորերի հետ չեն քննարկել՝ մտածելով, որ խնդիրն այնքան ակնառու է, որ իրենք վաղ թե ուշ կանեն։

Բայց երևում է՝ պետք է առաջարկներ անել, հարցը բարձրաձայնել»,- ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ Փորձագետը գտնում է, որ աշխարհում ոչ մի տեղ նման բաց գովազդային դաշտ չկա բարձր թնդության խմիչքների համար, ինչպես Հայաստանում․ «Պետությունը պետք է գինին ընկալի որպես մշակույթ և արգելի օղու ու կոնյակի գովազդը»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում