Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են․Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Պարոն Մելիքյան, Ադրբեջանի ՊՆն հայտարարություն է տարածել, որտեղ արդեն սպառնում է հարվածել հայկական ատոմակայանին: Որքանո՞վ են վտանգավոր նման հայտարարությունները, որքանո՞վ պետք է լրջորեն մոտենալ այս տեռորի կոչերին:

-Սպառնալիքը հնչեցվել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնկան ներկայացուցչի կողմից: Այսինքն՝ այն գերատեսչության կողմից, որը ձեռքի տակ ունի հնչեցված սպառնալիքը իրականացնելու համար անհրաժեշտ զինանոցը: Իրավական տեսանկյունից այդ սպառնալիքն անթույլատրելի է, քաղաքական առումով՝ բացառիկ սակավամտության դրսևորում է, բայց քանի որ ռազմական միջոցների գործադրմամբ կարող է փորձ արվել այն գործնականում իրականացնել, ապա մենք պարտավոր ենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի պաշտոնական Բաքուն իրավական և քաղաքական մակարդակներում դատապարտվի և պատժվի, իսկ ռազմական մակարդակում սպառնալիքն իրականացնելու հնարավորությունից զրկվի:

ՓաշինյանՄիշուստին հանդիպմանը անդրադարձ է եղել հայադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես Փաշինյանը նշել է «Այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դեռ պետք է հասկանալ` ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված»։ Ո՞ւմ է ակնարկում Փաշինյանը։

-Փաստորեն ստացվում է, որ ՀՀ վարչապետը գիտի, որ կա իրավիճակն ապակայունացնող երրորդ կողմ, սակայն չգիտի, թե դա կոնկրետ որ արտաքին ուժն է և ինչ նպատակներ է հետապնդում հայ-ադրբեջանական սահմանի կոնկրետ հատվածում ռազմական բախումներ հրահրելով: Քանի որ իր կասկածները նա կիսել է հատկապես ՌԴ վարչապետի հետ, ապա կարելի է ենթադրել, որ իր այդ մտահոգությունները Ռուսաստանին չեն վերաբերվում: Թեև դա էլ միանշանակ չէ: Հավանական խառնակիչը կարող է Թուրքիան լինել, սակայն այդ դեպքում վարչապետ Փաշինյանը հանգիստ կարող էր որպես ապակայունացման պատվիրատու ուղղակիորեն մատնացույց անել պաշտոնական Անկարային, բայց ինչ-ինչ նկատառումներից ելնելով չարեց դա: Իմ կարծիքով՝  իրավիճակն ապակայունացնելու հարցում շահագրգիռ կողմերը մեկից ավելին են:

Պարոն Մելիքյան, ինչո՞ւ Տավուշում և ինչո՞ւ հիմա Ադրբեջանը նման գործողությունների անցավ։

Եթե ընդունում ենք, որ այս ռազմական սրացումն ունեցել է երրորդ կողմի շահերը սպասարկելու նպատակ, ապա պետք է ընդունենք նաև, որ բախման կետի և ժամանակի ընտրությունը ևս Ադրբեջանի կողմից չի արվել: Հակամարտության միջազգայնացումն ապահովող երկու ուղղություն կա՝ մեկը Նախիջևանն է, իսկ մյուսը հենց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը, որին հարում են նաև Ադրբեջանից Վրաստան մտնող էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաները: Այս համատեքստում կարևոր եմ համարում հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի հարավում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու երկայնքով բնակվող ադրբեջանցիների շրջանում առկա տրամադրություններին և այս գոտում իրականացվող թուրքական քարոզչության բովանդակությանը:

 –Լայնածավալ գործողությունների որքանո՞վ սա կվերածվի։

-Չեմ կարծում, որ Ադրբեջանը երկարատև լայնածավալ պատերազմ վարելու ծրագրեր ունի: Ավելի հավանական է, որ պաշտոնական Բաքուն կնախընտրի լոկալ ռազմական բախումների, մարտական դիրքերի աստիճանական առաջխաղացման մարտավարությունը: Բայց, դրանով հանդերձ, հակառակորդը հարմար պահը չի կորցնի կայծակնային պատերազմ նախաձեռնելու հարցում, եթե վստահ լինի, որ դրանում հաղթելու հավանականությունը մեծ է, իսկ պարտության դեպքում՝ տարածքային ու քաղաքական կորուստները նշանակալի չեն լինի:

Պարոն Մելիքյան, շատերը տավուշյան լարվածության հիմքում հետին պլանում տեսնում են ՌուսաստանԹուրքիա գազային հակամարտության գործոնը։ Ի՞նչ եք Դուք կարծում։

-Ես գտնում եմ, որ իրական խաղադրույքներն անհամեմատ ավելի մեծ են, իսկ խաղի մասնակիցներն էլ միայն այդ երկու պետությունները չեն: Ռուս-թուրքական     «Հարավային հոսք» գազամուղը վկա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում