Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Պետք է ձգտենք ունենալ այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մենք հաճախ էինք շրջանառում այն միտքը, որ Հայաստանը փաստորեն չունի դաշնակից պետություններ` ի տարբերություն Ադրբեջանի: Ի՞նչ իրավիճակ է հիմա, արդյոք ժողովրդավար իշխանություն ունենալու հանգամանքն այս իմաստով ինչոր բա՞ն է փոխել, թե՞, կարծում եք, արտաքին քաղաքական նույնատիպ քաղաքականության պատճառով մենք նույն խնդրի առաջ ենք կանգնած:

– Կոնկրետ Տավուշի դեպքերի հետ կապված, մեր արտգործնախարարության կողմից իսկապես մեծ աշխատանք է կատարվել: Դա պետք է միանշանակ գնահատենք: Այո՛, մեր քաղաքականության ընդհանուր վեկտորը չի փոխվել, բայց շեշտադրումներն, այնուամենայնիվ, փոխվել են: Ես կարող եմ մի քանի օրինակ բերել: Առաջինը. այո՛, մենք գիտեինք, որ Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, և Ուկրաինայի հայտարարության մեջ պետք է լինեին հօգուտ Ադրբեջանի տարրեր: Օրինակ` տարածքային ամբողջականության դրույթը: Բայց մեր արտգործնախարարությունն արձագանքեց: Դուք գիտեք, որ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ: Շատ կարևոր է իրավիճակին կոնկրետ արձագանքը: Մյուսը`ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակը: Պարզ է`մենք դժգոհ ենք, որ ՀԱՊԿ-ի հայտարարությունը լղոզված էր, բայց պետք չի մոռանալ, որ 2016 թվականին ՀԱՊԿ անդամ երկու երկրներ առանձին-առանձին մեր դեմ հայտարարություններ արեցին: Նաև Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը մեր դեմ ուղղված: Այս անգամ, բարեբախտաբար, Բելառուսն ու Ղազախստանը առանձին հայտարարությունները բավականին նեյտրալ արեցին: Միտքս այն է, որ մենք պետք է գնահատենք, որ աշխատանք տարվեց, որի շնորհիվ ակցենտները փոխվեցին: Ի վերջո՝ տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ հօգուտ մեզ հայտարարություններ արեցին: Բայց ես նաև կիսում եմ այն կարծիքը, որ մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ, ի վերջո, ձեռք բերենք նաև դաշնակիցներ այն մակարդակի, որ այսօր ունի Ադրբեջանը, օրինակ՝ Թուրքիան, Ուկրաինան: Ադրբեջանի դաշնակիցները փաստորեն մեր դեմ ուղղված բավականին կոշտ հայտարարություններ արեցին, ուստի մենք պետք է փորձենք նմանատիպ դաշնակիցներ ձեռք բերել: Պարզ է` դա մի օրում չի արվում, և լավ է, որ ակցենտները սկսել են փոխվել: Հուսով եմ, որ Հունաստանն ու Կիպրոսը ևս այս դեպքերի հետ կապված հայտարարություն կտարածեն: Ռազմական աջակցություն թող ցույց չտան, մեր բանակն ուժեղ է, մենք հակահարվածներ կտանք, բայց քաղաքական աջակցությունը պետք է: Բացի դրանից՝ շատ ժողովրդավարական պետություններ` ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ, նեյտրալ հայտարարություններ արեցին: Ես դա լավ եմ համարում, որովհետև մենք նախկինից եկած սխալները սկսում ենք շտկել: Բայց նորից եմ կրկնում` պետք է ճիշտ գնահատենք այն պահը, որ չեզոքացրել ենք այն բոլոր երկրների հայտարարությունները, որոնք մեր դեմ էին:

Բայց ինչպես 2016-ին, հիմա ևս կարո՞ղ ենք արձանագրել, որ ռուսական անվտանգության երաշխավորությունը միֆ է:

– Ես համաձայն եմ, հերթական անգամ Ռուսաստանը մեզ չաջակցեց, նեյտրալ հայտարարություն արեց, բայց տարբերությունն, այնուամենայնիվ, մեծ էր: 2016-ին Ռուսաստանի խառնակիչ գործունեությունն ակնհայտ երևում էր, հայտնի Լավրովի պլանը կտրված չէր ռազմական գործողություններից: Ռուսաստանը փորձում էր օգտվել պահից, Ադրբեջանին համոզել մտնել ԵԱՏՄ: Պարզ երևում էր, որ ակտիվ ու մեզ համար բացասական գործունեություն էր ծավալում, իսկ հիմա նման բան չկա: Հիմա Ռուսաստանը նեյտրալ է, փորձում է ցույց տալ, որ չէր ուզում, որ ռազմական գործողություն լինի: Ի դեպ` իրոք չէր ուզում, քանի որ կապակայունացվի նաև Հյուսիսային Կովկասը: Բայց ես այս անգամ չզգացի Ռուսաստանի խառնակիչ գործողությունները:

Մենք, այնուամենայնիվ, չենք կարողանում հասնել նրան, որ Մինսկի խմբից ոչ թե ընդհանրական, այլ ավելի հասցեական հայտարարություն լինի:

– Միջնորդներն իրավունք չունեն միակողմանի հայտարարություն անել, նույնիսկ այն դեպքում, երբ մենք գիտենք, որ Ադրբեջանն է սկսել: Մինսկի խմբի հայտարարության հետ կապված բողոք չունեմ, միջնորդները պետք է նեյտրալ լինեն, որ կողմերը իրենց հետո հավատան: Դժբախտաբար, չկա մոնիթորինգային խումբ հայ-ադրբեջանական սահմանին: Կասպրշիկի խումբը կվերադառնա ղարաբաղա-ադրբեջանական սահման, իսկ հայ-ադրբեջանական սահմանին օբյեկտիվ ինֆորմացիա տվող չկա: Դա է պատճառը, որ ես չեմ կարող մեղադրել Մինսկի խմբին: Ես պնդում եմ, որ մենք պետք է հասնենք նրան, որ լինեն երկրներ, որոնք մեզ կաջակցեն՝ նախ նրանից՝ մենք ճի՞շտ ենք թե՞ սխալ: Տեսեք՝ Թուրքիան, իմանալով, որ Ադրբեջանն է սկսել պատերազմական գործողությունները Տավուշում, պաշտպանում է Ադրբեջանին։ Մենք պետք է նման դաշնակիցներ ձեռք բերեն, որոնք չնայեն՝ դու ճի՞շտ ես, թե՞ սխալ: Շահերը քո հետ համընկնում են՝ ուրեմն աջակցում ես:

Մենք այս ընթացքում տեսանք Ռուսաստանի հայտարարությունները ամենատարբեր մակարդակներով՝ Լավրով, Զախարովա, Պեսկով, մինչդեռ ԱՄՆն ու Ֆրանսիան պասիվ են: Սա չի՞ արձանագրում փաստը, որ Ռուսաստանը Մինսկի խմում դոմինանտ է:

– Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը համարում է, որ հետխորհրդային տարածքը իրենն է, դրա համար ակտիվ է, բայց ես չէի ասի, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները պասիվ են: Գիտեք՝ Միացյալ Նահանգները առանձին հայտարարություն արեցին, Ֆրանսիան՝ նաև ԵՄ-ի միջոցով: Պարզ է, որ Ռուսաստանն ավելի մոտ է, ու կան անմիջական շահեր: Այստեղ շատ բան կախված է մեզանից։ Եթե մենք քայլ առ քայլ մեր արտաքին քաղաքականությունը փոխենք, ավելի սերտ համագործակցենք Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ՝ նրանց շահագրգռվածությունը կաճի ու մեկ հայտարարությամբ չեն բավարարվի: Այո՛, մեր շահն է, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Չինաստանն այստեղ ակտիվ լինեն, ու այս տարածաշրջանը միայն Ռուսաստանին չմնա: Բայց այդ շահերը մենք պետք է աճեցնենք իրենց մոտ՝ մեր արտաքին քաղաքականության փոփոխությամբ: Ես հույս ունեմ նաև, որ ժողովրդավար երկրները որոշ ժամանակ անց մեզ ավելի շատ կաջակցեն, որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք՝ ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի: Նախկինում, երբ մենք ՀԱՊԿ-ին քննադատում էինք, մեզ ոչ թե ՀԱՊԿ-ն էր պատասխանում, այլ նախկին իշխանությունները՝ արդարացնելով, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում: Ես միշտ ասում էի՝ դուք ո՞վ եք, թող ՀԱՊԿ-ը պատասխանի մեր իշխանություններին։ ՀԱՊԿ-ն այս անգամ, ի պատիվ մեր իշխանությունների, շատ վատ չարձագանքեց: Այո՛, լղոզեց, բայց մենք գոնե բացասականը չտեսանք ՀԱՊԿ-ից: Մոռանո՞ւմ եք, որ Բելառուսի նախագահը 2016-ին դատապարտում էր Հայաստանին: Հիմա քայլ առ քայլ պետք է առաջ գնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում