Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Ինչպես է Բժշկական համալսարանն ընդունելու արտասահմանցի ուսանողներին․ ի՞նչ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ բուհում

Երևանի պետական բժշկական համալսարանն ամեն տարի ընդունում է մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, որոնք նախընտրում են բժշկական կրթություն ստանալ Հայաստանում։

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց ներկայացնում են ԿԳՄՍ նախարարություն։ Սահմանված են հետևյալ ժամկետները․

անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,

վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար՝
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,

վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,

վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,

վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,

վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,

հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,

վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել, տեղեկացնում է կրթության նախարարությունը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը նշեց՝ հույս ունեն, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի արտասահմանցի դիմորդների պակաս չեն ունենա։

Դանիելյանն ասաց, որ այս պահին որևէ ընդհանրական թվային տվյալ չունեն, թե քանի դիմորդ կա արտասահմանից, քանի որ հոկտեմբերի 15-ից հետո նոր վերջնական պատկերը կունենան։ «Տեսեք, քանի որ իրենց մոտ քննությունների օրերը ավելի ուշ են, մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե արտասահմանցի ուսանողների մասով ինչ խնդիր կունենանք։ Բայց հուսով եմ՝ որևէ խնդիր չի առաջանա։ Համալսարանը ամեն ինչ անում է, ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի պահպանի հնարավոր բոլոր կանոնները»,- ասաց Շուշան Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ այս տարի ևս արտասահմանցի ուսանողների ընդունելության քննությունն անցկացվելու է նախորդ տարիների նման՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Հարցին՝ ինչքանով կազդի արտասահմանցի ուսանողների թվի նվազումը բուհի ֆինանսական վիճակի վրա, Շուշան Դանիելյանը դժվարացավ պատասխանել, քանի որ դեռ վերջնական արդյունք չունեն և հնարավոր չէ հստակ եզրահանգում անել։

Հիշեցնենք, որ այս տարի, պայմանավորված COVOD-19 համավարակով, Հայաստանում բուհերի ընդունելության քննություններն անցկացվեցին մեկ փուլով։ Այսինքն՝ դիմորդները հանձնեցին միասնական մեկ քննություն։ Ինչպես ավելի վաղ են գրել այս մասին, մասնավոր բուհերի վիճակն այս մասով շատ ծանր է, քանի որ մեկ քննությունով պետական բուհ ընդունվել ցանկացողների թիվը կտրուկ ավելացել էր՝ մասնավոր բուհերի պոտենցիալ ուսանողների հաշվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում