ԱՄՆ-ում Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են, թե ինչպես է Toxoplasma gondii վտանգավոր մակաբույծը ախտահարում մարդու բջիջները: Բացահայտման մասին, որը կօգնի մշակել բուժման նոր արդյունավետ մեթոդներ, հաղորդվում է mBio ամսագրում հրապարակված հոդվածում:
Համարվում է, որ տոքսոպլազմայով վարակված է մարդկության կեսից ավելին: Վարակումը տեղի է ունենում կատվի արտաթորանքի հետ շփման հետևանքով կամ վարակված սնունդ և ջուր օգտագործելու միջոցով: Որոշ մարդկանց մոտ մակաբուծային պրոտիստները կարող են առաջացնել ծանր ախտանշաններ ուղեղային հյուսվածք ներթափանցելիս: Տոքսոպլազման երկար ժամանակ պահպանվում է օրգանիզմում պարկի տեսքով, սակայն ակտիվանում է իմունիտետի նվազեցման դեպքում, օրինակ՝ ՄԻԱՎ վարակի ժամանակ:
Օրգանիզմում հայտնվելիս մակաբույծը ներթափանցում է իմունային բջիջներ և ստիպում է նրանց շարժվել ամբողջ օրգանիզմով, ինչը կոչվում է հիպերմիգրացիոն ակտիվացում: Հետազոտողները պարզել են, որ տոքսոպլազման տիրոջ բջիջներում անջատում է ազդանշանային համակարգը, ինչը հանգեցնում է IRE1 սպիտակուցի ակտիվացման: Իր հերթին IRE1-ն նպաստում է բջիջների տեղափոխմանը՝ միանալով ցիտոսկլետին և ազդելով ձևի վրա:
Հետազոտողները IRE1-ից զրկված բջիջները վարակել են տոքսոպլազմայով և պնդել են, որ ախտահարված բջիջները չեն կարողանում շարժվել: Դա օգնում է մշակել նոր դեղամիջոցներ՝ կանխարգելելու համար վարակի տարածումը օրգանիզմում: