Աշխատանքի ընթացքում քնկոտության դեմ պայքարի ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը ֆիզիկական ակտիվությունն է: Այս մասին հայտնել է բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան Sputnik ռադիոյի հետ զրույցում:
Փորձագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվության շնորհիվ մարդը կարող է կարճ ժամանակաընթացքում վերախթանել օրգանիզմը, բարձրացնել կորտիզոլի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել սթրեսի մակարդակը:
Պավլովան նշել է նաև, որ աշխատանքի ընթացքում քնկոտության դեմ պայքարին օգնում է նաև մաքուր խմելու ջուրը: «Եթե այն խմեք պարբերաբար, դա կօգնի չնվազեցնել ակտիվության մակարդակը»,- բացատրել է նա:
Միաժամանակ մասնագետը խորհուրդ է տվել նորմալացնել քնի ռեժիմը՝ դա համարելով ամենաողջամիտ միջոցը: