Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Համավարակը ազդել է ներդրումների վրա. ներդրումներ ներգրավելու համար պետք է տեսանելի լինեն կոնկրետ տնտեսական ճյուղեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը։

https://www.tert.am/news_images/1041/3121352_1/654654.thumb.png

– Պարոն Պապյան, խնդրում եմ գնահատեք տիրող իրավիճակում Հայաստանում ներդրումների վիճակը, ի՞նչ պատկեր ունենք հիմա: Ի՞նչ խնդիրներ, ի՞նչ առանձնահատկություններ այս փուլում կմատնանշեք:

– 2020-ի իրավիճակի վերաբերյալ դատողություններ հնարավոր կլինի անել միայն եկող տարի, երբ հասանելի լինեն տարվա ընթացքում ներգրավված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Նախորդ տարիների ընթացքում ծավալները եղել են բավականին ցածր։ Ներկա պահին համավարակի հետ կապված, օտարերկրյա ներդրումների հետ կապված կա ծավալների զգալի կրճատում աշխարհում, և առանձնապես մեծ հույսեր կապելը օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ, կարծում եմ՝ ժամանակավրեպ է։

– Պարոն Պապյան, այս ժամանակահատվածում տարբեր տնտեսագետներ պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև դրանից հետո մեր տնտեսությունը վերականգնելու համար մեզ օդ ու ջրի նման հարկավոր են օտարերկրյա ուղղակի ներդրումներ, որի համար հարկավոր է նաև հարկային ճկուն և բեռնաթափված քաղաքականություն: Ի՞նչ կարող եք ասել այս մասով, ի՞նչ անի կառավարությունը Հայաստանը ներդրողների համար գրավիչ դարձնելու համար՝ առաջնահերթ ի՞նչ փոփոխություններ նախաձեռնեն՝ թե՛ այս պայմաններում, թե՛ դրանից հետո:

– Նախ և առաջ պետք է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, կամ առնվազն այն վերցնել վերահսկողության տակ։ Դրա համար հասարակությունը պետք է հետևի պետության կողմից ներկայացվող ցուցումներին՝ հակահամաճարակային միջոցառումներին։ Հակառակ դեպքում՝ համավարակի ազդեցությունը թե՛ քաղաքացիների վրա, թե՛ տնտեսության վրա կերկարի՝ խլելով մարդկանց կյանքեր և վնաս հասցնելով տնտեսությանը։

Միանշանակ, օտարերկրյա ներդրումները կարևոր են ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն պայմանավորել օտարերկրյա ներդրումների ներգրավումը միայն «ճկուն և բեռնաթափված հարկային քաղաքականությամբ», կարծում եմ, որ տեղին չէ։ Օրինակի համար, որպեսզի ներգրավել օտարերկրյա ներդրումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ բացի ճկուն հարկային քաղաքականությունից, պետք է լինի նաև մտավոր սեփականության պաշտպանության բարձր մակարդակ։ Ճկուն հարկային քաղաքականությունը պետք չէ դիտարկել որպես բոլոր հարցերը լուծող գործոն։ Ընդհանրապես, լայն տարածում գտած ճկուն հարկային քաղաքականություն ձևակերպմանը պետք է փոխարինի պարզեցված հարկային քաղաքականություն ձևակերպումը, որն ըմբռնելի կլինի թե՛ մեր քաղաքացիների համար և թե՛ օտարերկրյա ներդրողների համար։ Այն չպետք է ստեղծի հնարավորություն՝ ամեն քայլափոխին տնտեսվարողին կամ քաղաքացուն տուգանելու համար, այլ պետք է խթանի տնտեսությունը, իսկ տուգանքը կիրառվի հազվադեպ։ Կան երկրներ, որտեղ մինչև տնտեսվարողին և քաղաքացուն տուգանելը կիրառվում է բազմակի զգուշացման համակարգ, որպեսզի տնտեսվարողը կամ քաղաքացին հնարավորություն ունենան շտկելու իրենց վարքագիծը։

Մրցակցային դաշտ, մտավոր սեփականության պաշտպանություն, դատական համակարգի բարեփոխումներ, բյուրոկրատական ձգձգումներ, օրենսդրական դաշտի կայունություն և կանխատեսելիություն, երկրում սոցիալ-տնտեսական կայունություն, ֆինանսական կայունություն։ Սրանք միայն քաղաքական և տնտեսական ռիսկերի մի մասն են, որոնք դիտարկում են օտարերկրյա ներդրողները։ Ներկա պահին կարելի է ասել, որ ներդրումային դաշտի զգալի բարելավումներ են տեղի ունեցել, թեկուզ կոռուպցիայի վերացման հարցում, ինչը ներդրումներ ներգրավելու ամենաէական խոչընդոտներից մեկն է։ Տարբեր հետազոտողների գնահատմամբ՝ իշխանության լեգիտիմության բացակայությունը նույնպես ներդրումների ներգրավմանը խոչընդոտող հանգամանք է, և այս հարցն էլ մեզ մոտ արդեն իսկ լուծված է։ Զգալի բարելավումներ են տեղի ունեցել մրցակցային դաշտում, և արդեն իսկ տեսանելի է տարատեսակ ոչ բնական մոնոպոլիաների վերացումը Հայաստանում։ Ամեն դեպքում, ներդրումային միջավայրը բազմատարր երևույթ է, որը պահանջում է ավելի ընդգրկուն մոտեցում և բարեփոխումներ բազում ոլորտներում։

Միևնույն ժամանակ, Հայաստանը ունի բազում առավելություններ, որոնք, կարծես թե, անտեսանելի են օտարերկրյա ներդնողների համար։ Վերջին տարիներին կնքվել են ազատ առևտրի համաձայնագրեր երրորդ երկրների հետ, որոնք օտարերկրյա ներդնողների համար ստեղծում են լավ հնարավորություններ այդ երկրների շուկա մտնելու համար։ Նույնը կարելի է ասել ԵԱՏՄ-ի մասով, որն ունի բավականին մեծ ներքին շուկա։ Այստեղ կա խնդիր՝ եղած հնարավորությունները դարձնել ավելի տեսանելի և հնարավորությունների օգտագործումը ավելի էֆեկտիվ։

Պետք է նաև տեսանելի լինի, թե որոնք են այն տնտեսական ճյուղերը, որտեղ Հայաստանը ցանկանում է ներգրավել ներդրումներ, և յուրաքանչյուր ոլորտի համար մշակվի արտոնությունների այն համակարգը, որից կարող են օգտվել օտարերկրյա ներդնողները, և որոնք օտարերկրյա ներդնողների համար Հայաստանը կդարձնեն ավելի գրավիչ։

Կարելի է նաև ակտիվորեն օգտագործել պետություն-մասնավոր համագործակցությունը և ստեղծել համատեղ ձեռնարկություններ տարբեր ոլորտներում։

– Եթե, օրինակ, շահույթով աշխատող փակ բաժնետիրական ընկերությունները դառնան բաց բաժնետիրական ընկերություններ, և Սփյուռքի ու Հայաստանի քաղաքացիները կարողանան արժեթղթեր ձեռք բերել՝ կարո՞ղ է դա օգնել ներդրումներին։ Այս առումով ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

– Ներդրումների ներգրավումն այս մեխանիզմով շատ տարածված է աշխարհում, բայց կարծում եմ, որ Հայաստանում արժեթղթերի շուկան այնքան էլ զարգացած չէ այդ մեխանիզմը կիրառելու համար։

– Իսկ ներդրումների ծավալի աճ ե՞րբ կարող ենք ակնկալել, հատկապես ո՞ր երկրներից, կամ արդյո՞ք մոտ ապագայում այդպիսի հույսեր կարող ենք ունենալ:

– Համավարակի ընթացքում ակնկալել ներդրումների աճ, կարծում եմ՝ իրատեսական չէ։ Առնվազն Հայաստանի տարածքում պետք է իրավիճակը վերցնել վերահսկողության տակ։ Համավարակի կոնտեքստից դուրս, օտարերկրյա ներդրումների աճ կարող ենք ակնկալել բացառապես ընդգրկուն բարեփոխումներ իրականացնելուց հետո միայն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում