Thursday, 18 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Զելենսկին Փաշինյան չէ… այդ հայտարարությունը Ուկրաինայի ԱԳՆ-ի հերթական «պրոկոլն» է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայում բնակվող հայազգի գեղանկարիչ, Կիևի հայ համայնքի ներկայացուցիչ Բորիս Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, դուք ակտիվ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տեղյակ եք, որ պաշտոնական մակարդակով Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները սրվեցին Կիևի հերթական ադրբեջանամետ հայտարարության պատճառով՝ կապված Տավուշի իրադարձությունների հետ: Ի՞նչն է Ուկրաինայի այս կեցվածքի պատճառն, ըստ Ձեզ:

– Հայտնի է, որ Ուկրաինայի արտգործնախարարությունն այդ հարցում իրեն շատ ոչ պրոֆեսիոնալ է պահում, ԱԳՆ-ին քննադատում են նաև ուկրաինացիները, միջազգային հանրությունը: Չնայած ասում են՝ Ուկրաինայի արտգործնախարարը բավականին խելացի մարդ է, «պրոկոլները» բավականին շատ են: Եթե հիշում եք՝ Ցեղասպանության օրը մի հիմար հայտարարություն արեց նրա տեղակալը: Մենք այստեղ հայ համայնքով ու ուկրաինացիներն էլ միացան մեզ՝ մի լավ աղմուկ բարձրացրինք, գլխներին տվեցին: Ասացին՝ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունը դատապարտում է, իսկ դուք ասում եք՝ իբրև թե Ցեղասպանություն: Նրանք այդպիսի կիքսեր թույլ են տալիս ոչ միայն Հայաստանի հետ կապված, արտաքին քաղաքական այն ամբողջ աջակցությունը, որ ուներ Ուկրաինան՝ կորցրին Զելենսկու սխալ ու կոպիտ քաղաքականության պատճառով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք այստեղ մի հետաքրքիր քաղաքական մեկնաբան ունենք՝ Իլյա Կուսա: Նա շատ ուշագրավ մեկնաբանություն արեց, մեջբերում եմ․ «Ուկրաինայի ԱԳՆ-ում գլուխ չեն հանել խնդրից ու հայտարարություն են արել՝ օգտվելով հին պարադիգմաներից: Դա արդեն սովորական է դառնում Կիևի համար, որը չունի արտաքին քաղաքականություն ու գործում է ռեֆլեքսներով: Դրա արդյունքում տեղի է ունենում Ուկրաինային՝ միջազգային հարթակներում ընկալելու մարգինալիզացիա, գործընկերային աջակցության կորուստ»: Ուկրաինան առանց այն էլ քաղաքական մեծ խնդիրներ ունի, կան մեծ դժգոհություններ, բանակը քառասուն հազարով կրճատում են, տնտեսությունը անկում է ապրում, և փոխանակ Ուկրաինան զբաղվի իր հարցերով, իր սահմաններով, մեկ էլ Հայաստանի մասին հայտարարություն է անում: Այս նույն քաղաքական մեկնաբանը նաև ասում է․ «Արտգործնախարարության հայտարարության մեջ կա այսպիսի մի բան՝ մենք կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Բայց հարցը հետևյալն է՝ Տավուշում տեղի ունեցածը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանների, տարածքային ամբողջականության հետ: Հարցը Ղարաբաղյան հակամարտությունը չէ, հարցը հետևյալն է՝ վտանգի տակ է ՀՀ պետական սահմանը: Նշեմ, որ շատ այլ փորձագետներ են նույն բանն ասում ու քննադատում: Իզուր տեղն է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարություն արել: ԱԳՆ-ն չի թաքցնում, որ իր տեղակալը թուրքամետ է, մի քիչ ուզեցին սիրաշահել Թուրքիային: Ու սա Զելենսկու քաղաքականության բթության արդյունքն է, ինչու եմ այդպես ասում, որովհետև Զելենսկին կոտրում է Ուկրաինայի ամբողջ միջազգային աջակցությունը և դա անում է միտումնավոր:

– Զելենսկուն հաճախ են համեմատում Փաշինյանի հետ։

– Այո, պետք է նշեմ, որ այն ժամանակ, երբ նա դարձավ նախագահ, ասում էին՝ Զելենսկին մեր ուկրաինական Փաշինյանն է: Ես ասացի՝ բացարձակ չի կարելի նույնիսկ հեռու ձևով համեմատել: Փաշինյանը տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչ է եղել, քաղաքական գործիչ և նոր դարձել վարչապետ: Մենք կարող ենք շատ բաներում իրեն մեղադրել, շատ բաներում սպասումները չեն արդարացել, բայց համեմատել Զելենսկու հետ, որ մի տարում երկիրն ավերեց, տնտեսությունը ոչնչացրեց՝ տեղին չէ: Այստեղ մեծ հանրահավաքներ են լինում, որպեսզի նրա երկրակործան քաղաքականության դեմն առնեն: Անիմաստ է նրան համեմատել Փաշինյանի հետ: Ես կուզեի դիմել մեր ժողովրդին, շատ անհանգիստ եմ, սիրտս Հայաստանում է: Այսօր, երբ պատերազմական վիճակ է, Թուրքիան է լկտի հայտարարություններ անում, Ադրբեջանը նման պահվածք է դրսևորում, իսկ Ռուսաստանը նեյտրալ մոտեցում ցուցաբերում, ժողովուրդը պետք է համախմբվի: Ես լսեցի, թե ինչ-որ ռուսական ուղղաթիռներ են թռվռացել, բայց այդպես չէ, մեծ հզոր պետություն է, որի ռազմավարական դաշնակիցն է Հայաստանը՝ սուսուփուս այս իրավիճակը կուլ տալ, նշանակում է դավաճանել: Մենք 2,5-3 միլիոնանոց ժողովուրդ ենք, այս պատերազմական իրավիճակում կարող ենք պարտվել: Մեր զինվորները կռվում, հերոսանում են ու արյուն են թափում, ու այդ արյունը պետք է միաբանի ժողովրդին: Եթե նույնիսկ պատերազմական գործողությունների հարցերը օգտագործվում են ներքին քաղաքականության մեջ պետության ու իշխանության դեմ, դա դավաճանություն է: Հայաստանի ուժը զենքի ու հրթիռների քանակության մեջ չէ, միաբանության մեջ է:

– Դուք խոսեցիք Ուկրաինա պետության մասին, իսկ ի՞նչ կասեք ուկրաինացի ժողովրդի մասին, ինչպիսին է ուկրաինացիների վերաբերմունքը:

– Ես Ցեղասպանության հետ կապված գրառում էի կատարել, քննադատել էի այստեղի ԱԳՆ-ին: Ես 5000 ընկեր ունեմ, իմ գրառումները հազարներով տարածում են, մեծ աջակցություն ստացա ուկրաինացիների կողմից: Բայց այստեղ, ահա, հայտնվեցին ադրբեջանցիներ, որոնք ուկրաինացիների անուններով սարսափելի թույն էին թափում հայերի վրա: Ես սկսեցի ընկերներիս միջոցով հետաքրքրվել՝ սա ինչ բան է, պարզվեց Ադրբեջանն այստեղ ունի «բոտերի» հզոր սիստեմ՝ այստեղ ասում են «բոտ», դուք ասում եք ֆեյք: Կան, այո՛, հակահայկական տրամադրություններ ունեցողներ, բայց այստեղ սարսափելի բան տեղի ունեցավ: Ինչպես Ռուսաստանն է Եվրոպայում անում, այնպես էլ Ադրբեջանն է անում, որպեսզի տպավորություն ստեղծի, թե սա ուկրաինացի ժողովուրդն է: Նայում ես՝ ո՛չ նկար կա, ո՛չ կենսագրություն, բայց դա մշտապես աշխատող «բոտերի» սիստեմ է՝ հազարավոր այդպիսի օգտատերեր, որոնք հակահայկական տրամադրություններ են ստեղծում: Ցավակցում եմ մեր հերոսներին, նրանց արյունը պետք է միաբանի մեր ժողովրդին: Եթե պետք լինի՝ ես կռված տղա եմ, վեր կկենամ ու կգամ, ու այստեղ էլի այդպիսի տղերք կան, որ կգան: Աստված օրհնի մեր ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում