Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին. լիբանանյան «L’Orient-Le Jour» պարբերականի անդրադարձը

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն անդրադարձել է լիբանանյան ֆրանսալեզու «L’Orient-Le Jour» պարբերականը՝ «Երևան և Բաքու. էսկալացիայի պատճառները» հոդվածում:

Մինչ Հարավային Կովկասում բարձր լարվածություն է տիրում, Մոսկվան զսպվածության կոչ է անում, իսկ Անկարան բացահայտ կերպով աջակցում է Բաքվին։ Այսպես է սկում հոդվածագիրը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի չի ունենում… Լեռնային Ղարաբաղում՝ գոնե այս անգամ։ Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները, որոնք տեղի են ունենում կիրակի օրվանից սկսած, ծավալվում են Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովրուզի շրջանի միջև սահմաններին։ Ըստ պաշտոնական տվյալների, երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև մարտերի արդյունքում կա առնվազն 17 զոհ՝ ադրբեջանցի 12 զինվորական և մեկ քաղաքացի և 4 հայ զինվոր։ Բաքուն և Երևանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ռազմական գործողությունների բռնկման կապակցությամբ, ընդսմին, չորս օր շարունակվող բախումներից հետո երեկ երկու կողմերն էլ արձանագրել են առավել հանգիստ իրավիճակ։

Այդուհանդերձ, կարծես թե Ադրբեջանն է սանձազերծել բռնությունները, չնայած որ տեղեկությունները հակասական են։ Ինչո՞ւ։ Երևանի հետ լարվածության սրացումը Բաքվին թույլ կտար բնակչության ուշադրությունը շեղել երկրին ծանր հարված հասցնող տնտեսական ճգնաժամից։ Որպես կարևոր նավթարդյունահանող երկիր՝ Ադրբեջանը լրջագույն վնաս է կրում բարելի գնի գլխապտույտ անկումից և փորձում է ակտիվացնել ադրբեջանցիների ազգայնական տրամադրությունները։ Թվում է, թե դա նրան հաջողվել է։ Երեքշաբթի երեկոյան, մայրաքաղաքի Ազադլիք հրապարակում էին հավաքվել հազարավոր մարդիկ՝ բարձրացնելով ազգային դրոշը և կոչ անելով կառավարությանը մոբիլիզացնել զորքերը Լեռնային Ղարաբաղի շրջանը հետ գրավելու համար։ «Փաստն այն է, որ Բաքվի իշխանությունները բնակչության աղքատությունը տարիներ շարունակ բացատրել են արտաքին թշնամու գոյությամբ, ինչը դասական մեթոդ է։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հարուստ է նավթամթերքով, մինչդեռ ժողովրդի կենսամակարդակն էապես ոչնչով չի տարբերվում»,- հավաստում է L’Orient-Le Jour-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ կանխել է լուսաբացին նախաձեռնած «դիվերսիոն փորձը», որին հետևել են ականանետների և հրանոթների կիրառմամբ Մովսես և Այգեպար գյուղերի հրետակոծումը։ Բաքուն, իր հերթին, հաղորդագրություն է հրապարակել, սպառնալով հարվածներ հասցնել հայկական ատոմային էլեկտրակայանին, եթե հայերը հարձակում գործեն երկրի ռազմավարական ջրամբարի վրա։ Միևնույն օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասպասելի կերպով աշխատանքից ազատեց 2004թ.-ից արտգործնախարար Էլմար Մամադյարովին՝ վերջինիս աշխատանքը համարելով չափազանց պասիվ ներկայիս ճգնաժամի ընթացքում։

ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնություններ կան Լեռնային Ղարաբաղի շուրջ. գերազանապես հայաբնակ մի շրջան, որի՝ Ադրբեջանի տնօրինությունից դուրս գալու ցանկությանը սատար է կանգնել Հայաստանը, եւ որը դարձել է կռվի թատերաբեմ՝ պատճառելով շուրջ 30.000 մարդկային կորուստ։ Լարվածության ներկայիս արձանագրված աճը տեղի է ունենում Իլհամ Ալիևի հայտարարություններից անմիջապես հետո, որոնցում վերջինս սպառնում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններից՝ համարելով, որ իր երկիրը «հակամարտության ռազմական լուծման» դիմելու իրավունք ունի։ Երեքշաբթի գիշերվանից մինչև չորեքշաբթի տևած կարճ դադարից հետո, երկու երկրների միջև սահմանամերձ մարտերը վերսկսվեցին հինգշաբթի։ «Միջազգային հանրության կողմից հնչեցված կոչերից հետո եղավ հրադադար։ Հայաստանը հարգեց հրադադարի ռեժիմը, սակայն, հինգշաբթի գիշերը, Ադրբեջանը ևս մեկ անգամ հարձակում գործեց։ Դա կարող է բացատրվել ներիշխանական առկա տարաձայնություններով։ Ոմանք ցանկանում են հանդես գալ ուժի դիրքերից և ցույց տալ, որ իրենց երկիրն ավելի ուժեղ և ավելի լավ է զինված քան Հայաստանը»,- արձանագրում է դիվանագիտական աղբյուրը։

Եթե միջազգային հանրությունը հավասարակշռություն է ցուցաբերում՝ երկու կողմերին հրադադարի կոչ անելով, ապա Թուրքիան բացահայտորեն արտահայտում է իր աջակցությունը Բաքվին և բազմապատկում իր ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին։ Անկարան Ադրբեջանի ավանդական դաշնակիցն է, սակայն այս անգամ թվում է՝ հակված է առանձնահատուկ կերպով բարձրացնելու իր տոնայնությունը․

«Թուրքիայի մասով նորություն էր այն, որ վերջինիս շատ կարճ ժամանակ՝ ընդամենը մի քանի ժամ պահանջվեց Բաքվին իր լիարժեք աջակցությունը հայտնելու համար։ Ինչը, օրինակ, Ռուսաստանը չարեց Հայաստանի նկատմամբ։ Հինգ օր է անցել և մենք այդպես էլ Մոսկվայից որևէ հայտարարություն չլսեցինք, որը կհաստատեր վերջինիս աջակցությունը Երևանին», – նշեց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ և «Crisis Group»-ի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։

«Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ այն դժվարությունը, որ դուք զգում եք այդտեղ՝ Ադրբեջանում, խորապես զգում են նաև այստեղ՝ Թուրքիայում։ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն անվրեժխնդիր չի մնա», – հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս խոսքերը չեն կարող չհիշեցնել 2019թ. դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, երբ նա Գյոլչյուկում մասնակցում էր նոր սուզանավի ջրիջեցմանը․ «Մենք մեզ հաճախ հարց ենք տալիս, թե ինչ ենք մենք անում Լիբիայում։ Մենք այնտեղ ենք մեր սերունդներին, մեր անատոլիական եղբայրներին պաշտպանելու նպատակով»: Անկարայի խոսելաոճը տեղավորվում է այն համատեքստում, որ Թուրքիան ձգտում է իրեն ներկայացնել որպես միջազգային ասպարեզի անշրջելի դերակատար, լինի դա Սիրիայում, Լիբիայում, թե՝ Արևելյան Միջերկրականում։ Այս տարածաշրջանային արկածախնդրությունը բազմաթիվ վերլուծաբանների կողմից որակվել է որպես «նեոօսմանական» կամ «պանիսլամական», որոնք ուղեկցվում են խորհրդանշական քայլերով, ինչպես, օրինակ, Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանի վերածումը մզկիթի։

Ինչպես Ադրբեջանի դեպքում, տնտեսական ճգնաժամը, որին բախվել է Թուրքիան, սրում է բնակչության կատաղությունը, որը հանդարտեցնելու համար Թուրքիայի նախագահը խաղում է ազգային զգացմունքների հետ, մասնավերապես, Հայոց ցեղասպանության շուրջ սակարկության միջոցով։

Այդուհանդերձ, Անկարան, կարծես թե, ցանկանում է մնալ հայտարարությունների դաշտում, առավել ևս, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի գերակայության դաշտում է, և Թուրքիան չի ցանկանում, Սիրիայի և Լիբիայի հետ մեկտեղ, Մոսկվայի հետ հակադրման նոր դաշտ ստեղծել։ «Չնայած Թուրքիան ցանկանում է ներկայանալ որպես տարածաշրջանային տերություն, ով հավակնում է իր տարածքին և ունի իր շահերը, վերջինս բառերից չի անցնում գործողությունների»,- նկատում է Օլեսյա Վարդանյանը։ Բացի այդ, աշխարհագրական դիրքով Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են Թուրքիայի և մրցակցող տերությունների միջև, ինչպես Իրանը և Ռուսաստանը։ «Այս ամենը կարող է ավելի հեռուն գնալ, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն է ցանկանում Թուրքիային ներքաշել այս գործի մեջ։ Երեք տերություններից ոչ ոք հետաքրքրված չէ այս ճակատում նոր բարդություններ ստեղծելով»,- նշում է դիվանագիտական աղբյուրը։

Այդուհանդերձ, Անկարան, կարծես թե ցանկանում է մնալ հայտարարությունների դաշտում, առավել ևս, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի գերակայության դաշտում է և Թուրքիան չի ցանկանում, Սիրիայի և Լիբիայի հետ մեկտեղ, Մոսկվայի հետ հակադրման նոր դաշտ ստեղծել։ «Չնայած Թուրքիան ցանկանում է ներկայանալ որպես տարածաշրջանային տերություն, ով հավակնում է իր տարածքին և ունի իր շահերը, վերջինս բառերից չի անցնում գործողությունների»,- նկատում է Օլեսյա Վարդանյանը։ Բացի այդ, աշխարհագրական դիրքով Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են Թուրքիայի և մրցակցող տերությունների միջև, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը։ « Այս ամենը կարող է ավելի հեռուն գնալ, բայց ես կարծում եմ, որ հենց Ադրբեջանն է ցանկանում Թուրքիային ներքաշել այս գործի մեջ։ Երեք տերություններից ոչ ոք հետաքրքրված չէ այս ճակատում նոր բարդություններ ստեղծելով»,- նշում է դիվանագիտական աղբյուրը։

Այնուամենայնիվ, լարվածությունը Բաքվի և Երևանի միջև կարող էր բերել ինտենսիվ բռնությունների այնպիսի դրվագների, որոնք եղել են 2016թ․ ապրիլին և որոնք հանգեցրել էին ավելի քան 100 հոգու մահվան՝ էլ ավելի խորացնելով Անկարայի և Մոսկվայի միջև դիվանագիտական ճգնաժամը Սիրիական պատերազմի ֆոնին։ «Հակամարտությունը կարող է սրվել երկու կողմերի շարունակական ռազմականացման արդյունքում: Մեծ քանակությամբ ռեսուրսներ և գումար է մղվել սպառազինության մեջ, և բանակցային գործընթացը վաղուց փակուղի է մտել», -ամփոփում է Օլեսյա Վարդանյանը։

Վաշինգտոնի և Փարիզի հետ մեկտեղ լինելով Մինսկի խմբի համանախագահ՝ Մոսկվան այս անգամ հակված է արևմտյան դիրքորոշմանը։ Երեքշաբթի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» Հարավային Կովկասում տեղի ունեցող մարտերով և իր երկիրը պատրաստ է ստանձնել միջնորդի դերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում