Ադրբեջանի իշխանություններին վախեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից զորավարժությունների անցկացումը և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, կարծիքների փոխանակման ընթացքում բարձրացվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Սերգեյ Շոյգուն Հասանովին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրությամբ անցկացվող մարտական պատրաստության ստուգումների մասին։
Նշվել է, որ միջոցառումը պլանային բնույթ է կրում՝ «Կովկաս -2020» առաջիկա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ անսպասելի ստուգումներ են անցկացվում Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակում։ Ստուգման շրջանակում կանցկացվի 56 մարտավարական զորավարժանք։