«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, դրանց իրավական և հասարակական-քաղաքական հնարավոր հետևանքներն ու արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին պետք է մասնակցեն նաև հասարակական կազմակերպությունները, արտախորհրդարանական ուժերը, քանի որ կոալիցիոն ուժերն ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է: Տիգրան Կարապետյանը ևս կողմ է համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, քանի որ ըստ նրա`«մարդիկ կան, որոնց իշխանությունն ասում է` դիր թեկնածությունդ, նրանք էլ դնում են»: Ըստ այդմ էլ, Տիգրան Կարապետիչի ասելով` Արարատից ինչքան ծիրան աճեցնող կա, ընտրվել է: ԺԿ նախագահը զայրացած է նաև կեղծ սոցիոլոգների ի հայտ գալուց, որոնք հեռախոսային հարցումներ են անցկացնում: «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նշեց, որ ընտրությունների ժամանակ պետք է կազմվի լրացուցիչ ցուցակ այն մարդկանց համար, որոնք գտնվում են արտերկրում: