Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անդրկովկասի տարածաշրջանում իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Կարծիքների փոխանակման ընթացքում բարձրացվել են Անդրկովկասի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակին վերաբերող հարցեր», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այնտեղ հավելել են, որ Շոյգուն տեղեկացրել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով զորքերի մարտական պատրաստության ստուգման մեկնարկի մասին: