Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Թուրքիայի լկտի և սադրիչ հայտարարությունները Իրանին ստիպեցին վերանայել վերաբերմունքը Տավուշում կատարվող դեպքերի նկատմամբ

Արցախյան հակամարտության հարցում Իրանը մշտապես պահպանել է դրական չեզոքություն, սակայն հայ-ադրբեջանական սահմանային վերջին դեպքերը, Թուրքիայի սադրիչ և լկտի հայտարարությունները ստիպեցին Իրանին այս պարագայում որոշ չափով վերանայել վերաբերմունքը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանը փորձում է բոլոր կողմերի հետ պահպանել հարաբերություններ ու խուսափել մի քանի մարտահրավերներից, որոնք ըստ իրանցիների կարող են ծագել կոնֆլիկտի թեժացման պարագայում։ Առաջին հերթին խոսքն իր հյուսիսային սահմանների երկայնքով լրացուցիչ ռիսկայնություն չունենալու  մասին է։ Հակամարտության ցանկացած թեժացում չի բխում Իրանի շահերից։ Մյուս հանգամանքն այն է, որ իրանցիները բնականաբար դեմ են տարածաշրջանում որևէ խաղաղապահ ուժի ներկայությանը։ Երրորդը՝ իրանական մոտեցումներում արցախաադրբեջանական սահմանների փոփոխության անթույլատրելիությունն է հոգուտ Ադրբեջանի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքից Իրանի հյուսիսը վտանգվում է։ Խոսքը թե քարոզչական վտանգի մասին է, թե հոտախուզական ու իրանցիները դա շատ լավ հասկանում են։ Իսրայելական հետախուզությունը նաև ադրբեջանական տարածքում է գործում»,- մանրամասնեց իրանագետը։

Խոսելով կոնկրետ վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի սադրանքների համատեքստում Իրանի վերաբերմունքի մասին, իրանագետն ասաց՝ ակնհայտ է, որ Իրանում շատ դինամիկ զարգացում տեղի ունեցավ։ «Եթե սկզբնական փուլում իրանցիները ինչ-որ առումով անտարբեր էին, ապա՝ հետագա փուլերում իրանական դիրքրոոշումը շատ դինամիկ փոփոխվեց։ Դա պայմանավորված էր Թուրքիայի գերակտիվությամբ։ Թուրքական գերակտիվ միջամտությունը քարոզչական, քաղաքական տիրույթում, ըստ էության, ստիպեց Իրանին հանդես գալ նույնիսկ որոշակի հայամետ շեշտադրումներով։ Իհարկե, այդ շեշտադրումները տողատակերում էին, բայց կային»,- տեակետ հայտնեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Իրանը հստակորեն կարողացավ կանխել թուրքական լուսանցքային խմբերի գործունեությունը, որոնք պատրաստվում էին հակահայկական քայլեր ձեռնարկել Իրանի ներսում՝ Թեհրանում մեր դեսպանատան դիմաց բողոքի ցույցեր անցկացնելով, Ատրպատականի մի շարք քաղաքներում և այլն։ «Իրանի ոստիկանական ուժերը չեզոքացրին այդ գործողությունները։ Իրանը որոշակի անհանգստություններ ուներ հատկապես կենսական նշանակություն ունեցող նախիջևանյան հատվածում թուրք-ադրբեջանական ակտիվացումից, ուստի՝ այս ամենը ստիպեցին Իրանին հանդես գալ ավելի ակտիվ դիրքորոշումներով։ Իհարկե պաշտոնական հռետորաբանության մեջ պահպանելով չեզոքությունը»,- ներկայացրեց իրանագետը։

Իրանագետի գնահատմամբ՝ ըստ էության, Հայաստանի ու Իրանի շահերը տվյալ պարագայում գրեթե լիովին համընկնում են։ «Թե՛ մեզ, թե՛ Իրանին, թե՛ Ռուսատանին ձեռնտու չէ թուրքական ազդեցության աճը Հարավային Կովկասում։ Թուրքիան իր լկտի և անմիտ գործողություններով ստիպեց, որ թե՛ ռուսական, թե՛ իրանական կողմերն ավելի զգոն դիրքորոշում հայտնեն։

Անդրադառնալով իրանական լրատվական դաշտում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության վերաբերյալ հրապարակումներին, որակումներին, իրանագետն ասաց՝ Իրանի ներսում Հայաստանն ունի բարեկամներ, որոնք իրանական պետականության շահերին ծառայող անձինք են, բայց նաև այն մարդիկ են, որոնք հավատում են, որ Հայաստանի ու Իրանի շահերն համընկնում են հակաադրբեջանական ու հակաթուրքակաան պայքարի տիրույթում։

«Այդ մարդկանց շնորհիվ, հայկական կողմի տեսակետները բավական լավ արձագանքներ գտան իրանական մամուլում։ Այդ տեսակետները տարածվեցին ԶԼՄ-ներում։ Իրանում հատկապես տարածված է Telegram հավելվածը, որի միջոցով հայկական կողմի դիրքորոշումները հստակորեն ներկայացվեցին իրանցի հասարակությանը։ Շատ հետաքրքիր մի երևույթ էլ տեղի ունեցավ։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող տելեգրամյան ալիքներով ակնհայտ սպառնալից հայտարարություններ եղան Ադրբեջան հանրապետության նկատմամբ։ Ընդհուպ մինչև այն, որ եթե Ադրբեջանն իր վարքագիծը չվերանայի, ապա կարող է ընդհանրապես վերանալ աշխարհագրական քարտեզից։ Ես կասեի, որ դա արդյունք է թե՛ Իրանի պետական քաղաքականության, թե՛ մեր բարեկամների աշխատանքի»,- իր խոսքն ամփոփեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում