Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դեմ պայքար. Ադրբեջանի տավուշյան ավանտյուրայից հետո խնդրի կարգավորման մասին խոսելն հիմա անհնար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին  արդյոք լարվածությո՞ւն է նկատվում։

-Որևէ առանձնահատուկ լարվածություն չկա։ Այնպես է, ինչպես կա։ Եվ մեր պաշտպանության բանակի նման պահվածքը լիովին արդարացված է։ Մեր բանակաշինության փիլիսոփայությունը ակտիվ պաշտպանությունն է, և սա նշանակում է, որ մենք ագրեսոր չենք, բայց եթե ոտնձգություն լինի մեր դեմ, կամ անխուսափելի սպառնալիք, բնական է, որ պետք է այդպես էլ անենք, և սա պաշտպանական քաղաքականության արտացոլում է։ Խախտվել է Արցախի Հանրապետության օդային սահմանը, բնական է, և սա եղել է ռազմական նպատականերով իրականացված հետախուզական թռիչք։ Պարզ է, որ փորձել են հետախուզություն կատարել և համարժեք պատասխան պետք է ստանանային։ Սա քաղաքացիական ինքնաթիռ չէ, ինչպես Ալիևը ասել է, որ խոցելու է եթե Երևան-Ստեփանակերտ թռիչք լինի, սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դեմ պայքար։

-Ինչ եք մտածում Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիայի մասին։ Ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել։

-Նախևառաջ Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը, իրենց առաքելությունը կատարեցին պատշաճ ձևով, այնպես, ինչպես պետք է, և սա միանշանակ է, բայց նման հաջողություններ գրանցելու ժամանակ մենք միշտ ասում ենք, որ չպետք է թուլանանք և հաղթանակի բերկրանքից աչալրջությունը կորցնենք, քանի որ թշնամին նենգ է։

Այն, ինչ անում է Ադրբեջանը, աննախադեպ է ժամանանակից պատմության մեջ, որովհետև առաջին անգամ Ադրբեջան պետությունը հայտարարել է, որ կարող է խոցել Մեծամորի ատոմակայանը։ Մինչ այդ նման սպառնալիքներով հանդես են եկել ահաբեկիչները, հոգեկան խանգարումներ ունեցող խենթերը, հիմա սա արդեն պետական մակարդակով է հնչում, և մենք պետք է անընդհատ դրա մասին խոսենք, չհանգստանանք, մոռացության չմատնենք, և այն, ինչ ասաց Ադրբեջանը, իսկապես աննախադեպ է, որևէ երկիր երբևէ նման  բան չի ասել։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր պաշտպանության և անվտանգության համակարգում համապատասխան շտկումներ մտցնենք, որովհետև նման սպառնալիքն արդեն կատարվում է պետության կողմից։ Եվ խնդիրն այն չէ, որ կարող են խոցել, այլ կարող են դիմել ահաբեկչական գործողությունների, ռադիոակտիվ միջոցներով մեր գետերը թունավորելուն և այլն։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը միշտ առնչվում է ահաբեկիչների հետ։ Եվ  նման քաղաքականությունը բերեց նրան, որ Արցախում քաղցկեղով հիվանդների թիվը 1970-ից սկսեց կտրուկ ավելանալ։ Մենք գործ ունենք իրոք շատ նենգ և ֆաշիստական երկրի հետ։

-Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ կա՞ այսօր։

-Ես կարծում եմ, այդ հավանականությունը քիչ է, թեև միշտ էլ կա, քանի որ պատերազմ սկսելու համար պետք են համապատասխան նախապայմաններ։ Հեշտ չէ պատերազմ սկսել, սա միայն Ադրբեջանի քմահահաճույքով չի կարող սկսվել։ Մի քանի նախապայման է պետք, որ դա տեղի ունենա։ Առաջին՝ պետք է լինի աշխարհաքաղաքական վակուում, ինչը չկա։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, դրա հետևանքով ազդեցության գոտիների աշխարհաքաղաքական վակուում ձևավորվեց և յուրաքանչյուր տեղական խաղացող կարողանում էր ռազմաքաղաքական դիվիդենտներ շահել պատերազմական իրավիճակից։ Նման իրավիճակ մենք հիմա չունենք, որևէ բան չի փլուզվում և վակուում չկա։

Եվ եթե մեր բանակը այնքան թույլ չինի, կազմալուծված, որ պառակտումից օգտվի հակառակորդը։ 2016-ին չի եղել նման բան, բայց իրենք մտածել են, որ սա նոր սերունդն է, կարելի է օգտվել, պետք է անել բլից կրիգ։ Հետևաբար, պետք է դա հասկանանք, ակնհայտ է այն, որ Ադրբեջանի տավուշյան ավանտյուրայից հետո մի քանի տարի խոսել խնդրի կարգավորման մասին, անհնար է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում