Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Իլհամի և Մեհրիբանի տարբերությունները

Կլինի՞ Ադրբեջանում իշխանափոխություն, թե՞ ոչ: Հայաստանից բավական բարդ է ստույգ դիտարկել այդ հարցի պատասխանը, սակայն անկասկած է, որ հարցն այլևս առկա է և շոշափելիորեն դրսևորված: Այդ համատեքստում Հայաստանում շատ քննարկվող հարցերից է նաև այն, թե ինչ տարբերություն՝ Իլհամ Ալի՞ևն է Ադրբեջանում, թե՞, օրինակ, կինը՝ Մեհրիբան Ալիևան: Թերևս քիչ է հավանականությունը, որ Ադրբեջանում լինի այլ տարբերակ, այսպես ասած՝ ընդդիմության իշխանության գալու ձևով: Ադրբեջանի հանրության համար տարբերություն գուցե և իրապես չկա, քանի որ նրանք երկուսն էլ Ադրբեջանում գերհարուստ երկու կլանների ներկայացուցիչներ են, որոնք խնամիացել են դեռևս խորհրդային տարիներից և համատեղ հարստություն դիզել Ադրբեջանի հանրության հաշվին: Սակայն քաղաքական իմաստով՝ իսկ Հայաստանին հետաքրքիր է թերևս հենց քաղաքական իմաստը, տարբերություն լինելու է, այլապես խորքային առումով կիմաստազրկվի նաև հնարավոր այդ իշխանափոխանցումը:

Բանն այն է, որ դա տեղի է ունենում, որովհետև սպառվել է Ադրբեջանի մինչ այժմ եղած քաղաքականությունը: Ու քանի որ դա սպառվել է, տեղի է ունենում այդ քաղաքականության կրողի հեռացում, կամ առնվազն էապես սրվել է հարցը: Տեղի է ունենում հեռացում, որովհետև հնարավոր չէ փրկել, նորոգել, կոսմետիկ կամ այլ վիրահատական միջամտության ենթարկել այդ քաղաքականությունը, այն պետք է փոխվի: Այստեղ իհարկե առաջանում է հարց՝ պետք է փոխվի դեպի ո՞ւր՝ ավելի սրացում և կոշտացո՞ւմ, թե՞ հակառակը:

Բանն այն է, որ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը սպառվել է հենց կոշտության, սրության հետևանքով փակուղում հայտնվելու պատճառով: Ըստ այդմ՝ պետք է եզրակացնել, որ փոփոխությունը պետք է լինի դեպի մեղմացում: Թե ինչ աստիճանի՝ դա այլ հարց է և իհարկե կախված է մի շարք ներքին գործոններից էլ, որ նախորդ քաղաքականության հետևանք են: Բայց եթե փոփոխությունը գնա ոչ թե մեղմացման, այլ հակառակ ուղղությամբ, դա կվկայի միայն ու միայն քաղաքական անմեղսունակության մասին, ինչը կբերի շատ ավելի բարդ և շատ ավելի արագ խնդիրների: Համենայնդեպս, Հայաստանի դիմադրողունակությունն այդ հարցում չի նվազելու, այլ աճելու է: Իսկ դա առանցքային հանգամանքն է, որ սպառում է, այսինքն՝ բերում է Ադրբեջանի քաղաքականության սպառման, մսխման:

Մինչդեռ Ադրբեջանում որևէ նոր իշխանության պահանջվելու է ժամանակ, զգալի ժամանակ ներսում ամրանալու համար, ըստ այդմ՝ այդ իշխանությունն օբյեկտիվորեն չի ունենալու կոշտ քաղաքականության ռեսուրս:

Հայաստանին մնում է, իհարկե, տարբերությունն ավելի ու ավելի զգալու համար ավելի ու ավելի զգալի դարձնել իր մարտունակության և պաշտպանունակության առավելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում