Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինձ համար դա գերնպատակ չէր․ Գալոյան-Գոգյան «հակամարտությունը» տեղափոխվում է երկրորդ փուլ

Երեկ մինչ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթանում էր ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչվեց ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը, դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Հիշեցնենք, որ Գոգյան-Գալոյան հակասությունը ամիսների պատմություն ունի։ Ամեն բան սկսվեց Դիանա Գալոյանի ատենախոսության պատմությունից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները, «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամներն ահազանգեցին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են copy-paste-ի դեպքեր։ Ինքը՝ Դիանա Գալոյանը, արձագանքելով այդ հրապարակումներին, հայտարարեց, որ ինքն է գրավոր դիմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու և իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով։ 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվեց Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրեց, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ Դրա հիման վրա էլ Սմբատ Գոգյանը հուլիսի 9-ին հրաման է ստորագրել Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Հուլիսի 16-ին հրավիրվել են լսումներ, ու 17-ին եղավ որոշումը, համաձայն որի՝ Գալոյանը զրկվեց գիտական աստիճանից։

Նշենք, որ Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ նաև, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Դրանից հետո Գոգյանը խոսեց հովանավորչությունից՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Այնուհետև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ըստ մամուլի՝ գործը հասել էր նաև տղայական ռազբորկայի, և փոխնախարարը Գոգյանից պարզաբանումներ էր պահանջել։

Ինչևէ, Դիանա Գալոյանը չի հաշտվում կատարվածի հետ։ Նա մրցույթից հետո ասաց, որ, բնականաբար, բողոքարկելու է Գոգյանի որոշումը Վարչական դատարանում, բայց մինչ այդ Գալոյանը Գոգյանին մեղադրեց ինքնիրավչության մեջ։ Գալոյանի խոսքերով՝ երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ինքն արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել է նախարարություն: Իսկ Գոգյանը, ըստ Գալոյանի, մինչև վերադաս մարմնի կողմից իր բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու և որոշում կայացնելու։ «Գոգյանը պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից։

Վերադասության կարգով առկա վարչական բողոքի պարագայում որոշում կայացնել հնարավոր չէր։ Ես անձամբ եմ տարել ԲՈԿ-ում բողոքի մասին տեղեկացրել, նախարարությունը ևս տեղեկացրել է, և այդ պարագայում Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվում։ Ես վստահ եմ, որ և՛ Վարչական դատարանում, և՛ վերադասության կարգով իմ բողոքների պատասխանը դրական է լինելու, և ես պահպանելու եմ և՛ իմ կոչումը, և՛ պաշտոնը»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ը չէ, ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և Գոգյանը միայնակ որոշումներ կայացնել չի կարող․ «Միակ բանը, որ ինքնուրույն կարող է անել Գոգյանը, դա իր տեղակալի հանձնարարականներն են։ Դրանից ավելի ոչինչ նա անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց Գալոյանը։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ինքնիրավչության մեղադրանքներին, ասաց, որ տիկին Գալոյանը սխալվում է։ «Որպեսզի տիկին Գալոյանի ասածով լիներ, հարկավոր էր, որ նախարարը գրավոր ընթացակարգով ինձ դրա մասին տեղյակ պահեր։ Իսկ նախարարը ինձ դրա մասին գրավոր ձևով տեղյակ չի պահել։ Պարզապես բանավոր կերպով տեղեկացրել է, որ տիկին Գալոյանից նման դիմում է ստացել։ Տիկին Գալոյանն անձամբ էլ է բերել այդ գրությունը թողել մեզ մոտ, բայց «Վարչարարության մասին» օրենքի համաձայն ու նաև Վճռաբեկ դատարանի՝ որոշում կա նախադեպային, որ վարչական վարույթի հարուցումը ավտոմատ չի կասեցվում վարչական բողոքի դեպքում»,-ասաց Գոգյանը՝ հավելելով, որ ինքը մշտապես ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում, իսկ եթե վերջում պարզվի էլ, որ ինչ-որ բան սխալ է արված, դա լինելու է իրավական մեկնաբանության պատճառ։ «Բայց մենք ոչ մի սխալ բան չեմ արել»,- ասաց Գոգյանը։

Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ ԲՈԿ նախագահի որոշումը ուժի մեջ է մտնելու հուլիսի 18-ին, կայացվելուց մեկ օր անց։ Հետևաբար՝ մրցույթի պահին Գալոյանը դեռ պահպանում էր գիտական աստիճանը։ ԲՈԿ նախագահը շնորհավորեց Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու կապակցությամբ՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե հետո ինչ է ենթադրում իրենց որոշումը։

Մեր դիտարկմանը՝ պատահականությո՞ւն էր, որ Գալոյանին կոչումից զրկելու օրն ու ռեկտորի մրցույթի կայացման օրը համընկան, Գոգյանը պատասխանեց, որ իրենց կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 5-ն էր ու եթե որոշում չկայացնեին, ապա հետո կստացվեր, որ ինքը, ԲՈԿ-ը հանցավոր անգործության է մատնված եղել։ «Դրա համար մենք ընթացք տվեցինք հարցին։ Ես էլ մայիսին աշխատանքից ազատման դիմում էի գրել ու եթե աշխատանքից ազատվեի, այս ամենը չէի անի։

Այնպես չէ, որ այս ամենը իմ համար եղել է գերնպատակ»,- ասաց Գոգյանը։

Մեր հարցին՝ իր հրաժարականի հարցը փակվե՞ց, Գոգյանը պատասխանեց, որ այդ հարցով դիմենք վարչապետի աշխատակազմին, ինքը տեղեկություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում