Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչով է պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտում աճը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020թթ. հունվար-մայիսին:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3%:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այսպիսի կատարողականը բացատրվում է «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների 18.6% աճով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար: Սա իր հերթին պայմանավորված է այս ապրանքային խմբի հիմնական ապրանքատեսակների՝ թանկարժեք մետաղի, մոլիբդենի և պղինձի հանքաքարի խտանյութերի արտահանման ծավալների աճով:

Հետաքրքրական է նկատել, որ 2 հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի և մոլիբդենի դեպքում, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված)՝ համապատասխանաբար 24.1% և 1.7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համադրելով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալի փոփոխության, ֆիզիկական ծավալի և արտահանման ծավալների հետ հնարավոր է եզրահանգել, որ դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճը պայմանավորված է ֆիզիկական ծավալների աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում գների տատանումներից վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ավելի շատ են արտահանել (տոննայով): Իսկ տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնտեսագետ-վերլուծաբան Աննա Մակարյանի հետ:

– Տիկին Մակարյան, նախ կխնդրեմ ներկայացնել, թե ի՞նչ նպատակով է արվել այդ ուսումնասիրությունը, և, հաշվի առնելով այս ցուցանիշները, ի՞նչ առանձնահատկություններ կմատնանշեք այստեղ։

– Նախ նշեմ, որ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար ներկայացնում է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վերաբերող վերլուծություններ: Իսկ 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանն անդրադարձը պայմանավորված է նրանով, որ արձանագրել է ծավալի 25.7% աճ: Եվ հիմնականում այս աճի շնորհիվ է, որ դիտարկվող ժամանակահատվածում ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը գրանցել է 2.4% աճ, մինչդեռ արդյունաբերության շարժիչը համարվող մշակող արդյունաբերության (2019թ.-ին տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի կառուցվածքում՝ շուրջ 70%) կտրվածքով արձանագրվել է 3.4% անկում: Այս պարագայում ցանկալի կլինի, որ 2020թ.-ի երկրորդ կեսին արդյունաբերական արտադրանքի ծավալի փոփոխությունը հիմնականում պայմանավորված լինի մշակող արդյունաբերության աճի տեմպով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների աճին զուգահեռ, և ոչ թե վերջինիս աճը կոմպենսացնի կամ մեղմի մշակող արդյունաբերության կտրվածքով արձանագրված անկումը:

– Վերլուծության մեջ նշված էր, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3 տոկոս: Ի՞նչ տեսակարար կշիռ ունի սա մեր ՀՆԱ-ի մեջ, եթե այս համատեքստում նկատի առնենք նաև այն հանգամանքը, որ, առհասարակ, մեր տնտեսության մեջ բավականին մեծ է հանքարդյունաբերության մասնաբաժինը:

– Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 2019թ.-ին կազմել է 2.8%, իսկ 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ 3.5%: Սա նշանակում է, որ վերջինիս կողմից ստեղծվող ավելացված արժեքը բավականին փոքր մասնաբաժին ունի ՀՆԱ-ի կառուցվածքում:

Սակայն ապրանքների արտահանման տեսանկյունից հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը ներկայացնող «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խումբը բավականին մեծ տեսակարար կշիռ ունի արտահանման ծավալների մեջ՝ շուրջ 30%՝ 2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին, և վերջինիս ծավալները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել են 18.6%-ով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար:

– Հետաքրքրական է նկատել, որ 2 հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի և մոլիբդենի դեպքում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված)՝ համապատասխանաբար 24.1% և 1.7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում: Սա զգալի ցուցանիշ է, հետևաբար՝ կխնդրեմ մանրամասնեք նաև, թե թանկարժեք մետաղի, պղնձի և մոլիբդենի արտահանումը հիմնականում ո՞ր երկրներ է ուղղված եղել, սրանց մասով ամենաշատը որտեղի՞ց պահանջարկ ունենք և, հաշվի առնելով այս դինամիկան, առաջիկայում տարեկան կտրվածքով, ըստ Ձեր ուսումնասիրությունների, քանի՞ անգամ կամ քանի՞ տոկոսով կաճի այդ ապրանքատեսակների արտահանումը Հայաստանից:

– Պղինձի հանքաքարի խտանյութի դեպքում, որը համարվում է հիմնական արտահանվող ապրանքը՝ ապրանքների արտահանման կառուցվածքում, վերջինս 2020թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հիմնականում արտահանվել է Շվեյցարիա, Բուլղարիա և Չինաստան, իսկ մոլիբդենի հանքաքարի խտանյութի դեպքում՝ այդ նույն ժամանակահատվածում հիմնականում արտահանման շուկաներն են եղել Չինաստանը, Շվեյցարիան և Բելգիան:

2020թ.-ի երկրորդ կիսամյակում կանխատեսվում է համաշխարհային գների աճ, որը պայմանավորված է նաև համաշխարհային տնտեսության վերականգնումով (մասնավորապես Չինաստանի), ինչն էլ կհանգեցնի «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճի, սակայն այս պահին դժվար է կանխատեսել, թե այս աճը 2019թ.-ի համեմատ որքան կկազմի:

– Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս ժամանակահատվածում մենք արտահանման ծավալների նվազման խնդիր ունենք՝ ինչպես փաստում են ոլորտի մասնագետները, մինչդեռ Ձեր վերլուծության օրինակով տեսնում ենք, որ կոնկրետ հանքարդյունաբերության դեպքում հակառակ պատկերն է, այսինքն՝ աճ է արձանագրվել: Ինչպե՞ս է սա հնարավոր, ի՞նչ գործոններով է դա պայմանավորված: Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք նաև, թե ովքեր են Հայաստանում հանքերի իրական սեփականատերերը կամ համասեփականատերերը, ապա նրանց գործոնը ի՞նչ դերակատարում է ունեցել այս գործընթացի մեջ:

– Տվյալների վերլուծությունը հիմնված է բացառապես ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների բազանների վրա: Մեր վերլուծությունը փաստել է, որ 2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին ապրանքների արտահանման կտրվածքով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արձանագրվել է 8.1% անկում, մինչդեռ, ինչպես նշվել է, «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կտրվածքով 18.6% աճ է արձանագրվել: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արդյունահանողը (անկախ նրանից՝ ով է իրական սեփականատերը), օրինակ, պղնձի հանքաքարի խտանյութի դեպքում գների անկումը փորձել է կոմպենսացնել ավելի շատ արդյունահանելու միջոցով (տոննայով արտահայտված) և արտահանել այդ ծավալը շահույթ ստանալու նպատակով (քանակի հաշվին շահույթ ստանալ):

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում