Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թուրքիան Կովկասում անելիք չունի, Ադրբեջանը միջազգային ահաբեկչության շեմին է. ԵՀՀ հայտարարությունը

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան Կովկասում անելիք չունի, Ադրբեջանը միջազգային ահաբեկչության շեմին է։

Ինչպես տեղեկացրին Եվրոպայի հայերի համագումարից, հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի բռնատիրական իշխանությունները Հայաստանի դեմ  արդեն քանիերորդ օրն է ինչ շարունակում են իրենց ռազմական ագրեսիան:

Նրանք անկարող լինելով կոտրելու հայկական կողմի անկոտրում դիմադրությունը, իրենց իսկ սկսած ագրեսիայի հետեւանքով՝ կրելով պարտություն պարտության ետեւից, գլուխները կորցրած, անտեսելով մարդկային բոլոր նորմերն ու օրինաչափությունները թիրախավորում են հասարակ ժողովրդին, ռմբակոծում են գյուղերը, մարդկանց տները, մանկապարտեզները եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական այս ահաբեկչական ոճրագործ քայլերը անվերապահորեն քաջալերվում եւ հրահրվում են Թուրքիայի կողմից: Էրդողանի իշխանությունը անվերապահորեն կանգնելով Ադրբեջանի կողքին մեղսակից է դառնում այս հանցավոր քայլերին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ  ռմբակոծելու է հայկական ատոմակայանը:

Սա մարդկության դեմ բացահայտ ոճրագործ հայտարարություն է, որի վրայից միջազգային հանրությունը, կառույցները եւ պետությունները չպիտի հպանցիկ անցնեն: Նման սպառնալի կոչերին պատասխան  չտալը եւ չդիմակայելը է’լ ավելի կդրդի ու կքաջալերի Ալիեւին ու Էրդոգանին՝ արկածախնդրական սանձարձակ քայլեր անելու մեջ եւ իրագործելու իրենց անմարդկային հետին մտադրությունները:

Հակամարտության դրդիչն ու հրահրողը նեոօսմանական երազանքներով տարված եւ տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք հանդիսացող թուրքական իշխանություններն են, որոնք իրենց ռասիստական հակամարդկային շահերի համար ծառայեցնում են թե’ Ալիեւյան կլանին եւ թե’ ադրբեջանական ժողովրդին:

Խստիվ դատապարտում ենք Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունները եւ Ադրբեջանին համակողմանի աջակցության հիվանդագին կոչերը եւ խոստումները:

30 տարիների ընթացքում Ադրբեջանի  հայատյացություն քարոզող իշխանությունները ի խնդիր իրենց կլանային իշխանության հաստատման եւ երկարացման, թունավորել են իրենց ժողովրդի միտքն ու հոգին՝ նրանից խլելով ողջամտությունն ու համակեցության զգացումները:

Ողջ հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում միակամ ու միաձայն պաշտպանելու է իր ապրելու իրավունքը, իր հայրենիքն ու պետականությունը:

Հայոց պետականությունը սրբություն է եւ պիտի աճի ու զարգանա հավերժ: Ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնալու:

Միակամ ու միասին առանց բացառության համախմբվենք հայրենի պետության եւ մեր քաջարի բանակի ու զինվորի կողքին եւ չեզոքացնենք ու վերացնենք բոլոր սպառնալիքները:

Գրանցենք նորանոր հաղթանակներ եւ ապահովենք մեր երկրի ազատ ու անկաշկանդ զարգացումը եւ  տարածաշրջանի խաղաղությունը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում