Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոակին Կապարոսը զարմացած է․ իսպանացի մասնագետի ուշագրավ դիտարկումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսակին Կապարոսը, առաջին անգամ հանդիպելով հայ լրագրողների հետ, խոսեց ամենակարևորի մասին։ Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակմանը, իսպանացի մասնագետը կրկին կարևորեց տեղի կադրերին խաղալու հնարավորություն տալու հարցը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՖՖ գործկոմը որոշում է կայացրել, որի համաձայն՝ բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:

«Եթե ավելի շատ ֆուտբոլիստներ հանդես գան ներքին առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը: Զարմացած էի այն խաղերի ժամանակ, երբ ակումբների կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս: Այդ ամենը խանգարում է պատանի, երիտասարդ ֆուտբոլիստների՝ կրթություն ստանալուց հետո ինքնադրսևորման շանս ունենալուն»,- նշեց մասնագետը: Վերջինս իր մտահոգությունն էր հայտնել նաև մայիսին, երբ ներկա էր գտնվել բարձրագույն խմբի առաջնության մի քանի հանդիպումների։

Խոսելով հավաքականի հեռանկարի մասին՝ Կապարոսը արեց ուշագրավ մի շեշտադրում։ Մասնավորապես, իսպանացի մասնագետի կարծիքով, ցանկությունն ու նվիրվածությունը հավաքականին ավելի կարևոր է, քան բուն ֆուտբոլային որակները: Փաստորեն Կապարոսը, քաջ գիտակցելով, որ մեր հավաքականը որակյալ կադրերի խնդիր ունի, հաջողության բանաձև է համարում նվիրվածություն ու մեծ ցանկությունը։ Ըստ Կապարոսի՝ հավաքականին նոր մրցակցություն կհաղորդի ընտրանի հրավիրված ևս մեկ ֆուտբոլիստ:

«Մարզչական շտաբը չի պատրաստվում ոչ մի հայ ֆուտբոլիստի անտեսել և պատրաստ է հնարավորություն տալ, եթե գտնի, որ վերջինս արժանի է խաղալ ընտրանու կազմում: Մինչ այս զրույց եմ ունեցել ազգային թիմի 19-20 ֆուտբոլիստի հետ: Ինձ հաճելիորեն զարմացրեց բոլոր տղաների նվիրվածությունը, և որ նրանք ցանկություն հայտնեցին հետագայում ևս հանդես գալ հավաքականում»,- ասաց նա:
Կապարոսը հրաժարվեց կարծիք հայտնել Լուկաս Սելարայանի, Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի և այլոց մասին, քանի որ դեռևս ոչինչ վերջնականապես հայտնի չէ: «Հնարավոր է, որ երիտասարդ թիմի անդամները խաղան հավաքականում, սակայն շատ կարևոր է, որ նրանք խաղային փորձ ունենան: Երիտասարդներին անհրաժեշտ է խաղալ, անհրաժեշտ է սխալներ թույլ տալ, իսկ եթե նրանք խաղային փորձ չունեն, պարզապես անհետանում են: Հայաստանի այլ տարիքային հավաքականների մարզիչները լավ աշխատանք են կատարում»,- ասաց իսպանացի մարզիչը: Վերջինս կարծում է նաև, որ Հայաստանի ընտրանին պետք է իսկական թիմ լինի և լինի այն թիմը, որը գիտի դաշտում ինչ անել, երբ գնդակը մրցակցի մոտ է, և երբ գնդակն իր մոտ է:

«Փորձելու ենք առավելագույնը ստանալ մեր ֆուտբոլիստներից: Պետք է հասնենք նրան, որ ընտրանին հավասարակշռված գործի թե պաշտպանությունում և թե հարձակման գծում»,- ասաց նա: Կապարոսի խոսքերով` Հայաստանի ընտրանին Ազգերի լիգային պետք է մասնակցի մեծ ցանկությամբ և առաջ շարժվի քայլ առ քայլ` ունենալով հստակ նպատակ: «Պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցել ցանկացած հակառակորդի դեմ, եթե իսկական թիմի մտածելակերպ ունենանք: Չեմ խոսի մեր թույլ կողմերի մասին, քանի որ այդ ժամանակ առավելություն կտանք Մակեդոնիային և մյուս թիմերին: Ոչ մի թիմ անթերի չէ, պետք է պահպանել սառնասրտությունը և առաջ գնալ»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում