Thursday, 18 04 2024
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը

Բանակը ենթարկվում է քաղաքական իշխանությանը, անընդունելի են բանակի շուրջ համախմբման միակողմանի կոչերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախկին նախագահ ը:

Պարոն Աթանեսյան, այս օրերին տարբեր գնահատականներ են հնչում, թե ինչու հակառակորդը ռազմական սրացման գնաց հայադրբեջանական սահմանի ուղղությամբ: Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչքանո՞վ են այս գործողությունները նման ապրիլյան  իրադարձություններին:

– Ինձ համար տարօրինակ ու արտառոց է, երբ փորձագիտական հանրությունը, քաղաքական գործիչները փորձում են ինչ-որ տրամաբանություն տեսնել Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մեջ՝ խոսքը ռազմական սրացման մասին է: Այդ սրացումը կարող է լինել Նոյեմբերյանի ուղղությամբ, Ջեբրայիլի ուղղությամբ, Արցախի հարավում, Արցախի հյուսիսում, կարող է լինել Նախիջևանում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե վայրն է, այլ այն իրողությունը, որ Ադրբեջանը հետևողականորեն խնդիրը տանում է դեպի ռազմական փակուղի: Այստեղ  պետք է փորձել հասկանալ, թե այդ ինչ նպատակ է հետապնդում Իլհամ Ալիևը, երբ խնդիրը հետևողականորեն տանում է դեպի ռազմական փակուղի, ո՞ւմ ուշադրությունն է փորձում հրավիրել այս տարածաշրջանի վրա, ո՞ր արտաքին խաղացողի միջոցով է փորձում ապակայունացնել Հարավային Կովկասն այն դեպքում, երբ ուժային կենտրոնները զբաղված են, ասենք, Մերձավոր Արևելքի և այլ խնդիրներով: Այսօր միջազգային օրակարգում հրատապ են Լիբիա, Սիրիա, Իրան  հատվածում խնդիրները: Արդյոք Ալիևը փորձում է ղարաբաղյան խնդիրը տեղափոխել այդ մեծ հակասությունների կիսակենտրո՞ն, փորձում է  ղարաբաղյան հարցը դիտարկել ընդհանուր մերձավորարևելյան հակամարտության կոնտեքստո՞ւմ: Իմ կարծիքով՝ փորձագիտական հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան ավելի շատ այս հարցերի վրա ու  փորձեն այստեղ տեսնել տրամաբանությունը: Ռազմական սրացման տրամաբանությունը մեկն է՝ խնդիրն ավելի միջազգայնացնել, ավելի հրատապ դարձնել, ավելի օրակարգային դարձնել: Եթե մենք նայում ենք խրոնոլոգիան, ապա Տավուշում սրացումից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը խստագույն քննադատության ենթարկեց Մինսկի խմբի համանախագահներին ու փաստորեն նրանց  մեղադրեց անգործության մեջ: Սրան հետևեց ռազմական սրացումը, բնական է, որ նա անոնսավորում էր  ռազմական սրացումը, որպեսզի Մինսկի խմի համանախագահ երկրները ավելի ակտուալացնեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման:

Իսկ ներսում ընթացող զարգացումների շուրջ ի՞նչ դիտարկումներ ունեք: Նույնիսկ այս պայմաններում ունենք իշխանությունընդդիմություն հակասություններ, բանավեճեր, մեղադրանքներ

– Այն խանդավառությունը, որ սոցիալական ցանցերում ու մամուլում է տիրում այսօր՝ ինչ-որ տեղ բացատրելի է, եթե խնդրին մոտենում ենք միջին վիճակագրական մարդու տեսակետից: Ի վերջո, Ադրբեջանը դիվերսիա է ձեռնարկել, այդ դիվերսիան արժանացել է կոշտ, նույնիսկ ոչ համարժեք պատասխանի, Ադրբեջանը շատ ցավալի կորուստներ է ունեցել՝ ոչ միայն կենդանի ուժի, այլ նաև սպառազինության: Ուստի հասկանալի է միջին վիճակագրական հայ մարդու խանդավառությունը: Ինձ համար անհասկանալի է, սակայն, քաղաքական որոշակի շրջանակների կասկածամտությունը, որը մասնավորապես արտահայտվեց «Վերնատուն» ակումբի տարածած հայտարարության մեջ: Այնտեղ ինչ-որ երանգ կար, որով փորձ էր արվում  բանակը տարանջատել քաղաքական ղեկավարությունից: Սա շատ վտանգավոր է, և ես չէի ցանկանա, որ դա տարածվեր նաև միջին վիճակագրական մարդկանց շրջանում: Ես նկատի ունեմ նաև այն, որ նման գրառումներ արվեն նաև սոցիալական ցանցերում մարդկանց կողմից, որոնք չգիտենք, թե որքանով են ռազմական փորձագետ, ռազմական գործի գիտակ: Նրանք իրենց թույլ են տալիս կրկնել մի գաղափար, որը կար նաև  ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, այն է՝ բանակը լուծեց խնդիրը. նման բան չի լինում: Բանակը պետական կառույց է, բանակը Սահմանադրությամբ ենթարկվում է քաղաքական իշխանությանը, բանակի գործողություններն ուղղորդվում,  հրահանգավորվում են քաղաքական  իշխանության կողմից: Այս դեպքում պետք է ոչ թե բանակի շուրջ համախմբման միակողմանի կոչեր հնչեցվեն, ինչպես իրեն թույլ տվեց ՀՅԴ Գերագույն մարմինը, այլ պետության շուրջ պետք է համախմբվեն քաղաքական ուժերն ու հանրությունը:

Այսինքն՝ մենք նույնիսկ այս պահին ենք տեսնում ընդդիմության պայքարի ոճը, երբ տրամաբանությունը հուշում էր, որ պետք է պետության շուրջ համախմբում լիներ, ու տարաձայնությունները մի կողմ դրվեին

– Ես չէի ցանկանա, որ իշխանական  թևն այդքան տուրք տար այդ քարոզչությանը: Դա էլ ինչ-որ առումով իր վտանգներն ունի: Ես կարծում եմ, որ բոլորը հայրենասեր մարդիկ են՝ թե իշխանությունը և թե ընդդիմությունը, ու պետք է վճռական պահին կանգնեն մեկ ընդհանուր խրամատում: Պետք է դիսկուրսը կառուցել այդ ցանկալի հեռանկարը մոտեցնելու տրամաբանության ուղղությամբ: Ես կուզենայի, որ դա այդպես լիներ, այսինքն՝ ոչ իշխանությունը մեղադրանք հնչեցներ ընդդիմության հասցեին, ոչ  էլ ընդդիմությունը փորձեր նսեմացնել այս իրավիճակում քաղաքական ղեկավարության դերակատարումը: Գուցե հոռետես մարդ եմ, բայց չեմ կիսում նաև փորձագիտական շրջանակների այն հախուռն պնդումները, որ իրավիճակ է փոխվել, Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը բարձրացել է, ուժի համաշխարհային կենտրոնները այժմ պետք է Հայաստանի հետ հաշվի նստեն և այլն: Նման էյֆորիայի ու ոգևորության կարիք չկա, իրավիճակը պետք է սթափ ու զգոն գնահատել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ տավուշյան սրացումներից հետո առաջին անգամ խոսվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մասին, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մենք տեղեկություններ ստանում ենք ու գիտենք, որ շփման գծում լարվածություն չկա: Բայց եթե Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նման անոնս է անում, պետք է  շատ զգույշ լինենք ու համապատասխան եզրակացություն տանք: Բացառված չէ, որ Ալիևը, Ադրբեջանի ռազմական խունտան ինչ-որ սադրանք են ծրագրում նաև Ղարաբաղի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում