Նյու Յորքի Թայմս հրապարակի ամենալավ գովազդային տեղերից մեկը կզբաղեցնի չինական բրենդերից մեկը: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հրատարակչության տվյալներով՝ այն գնել է Չինաստանի պետական Xinhua լրատվական գործակալությունը:
Xinhua-ի մեծ ու լուսավոր վահանակը տեղադրված է հրապարակի հյուսիսային մասում՝ Թայմս սքուեյրի 2 հասցեով: Ակնակալվում է, որ վառ պաստառը, որն ունենալու է 60 ֆուտ բարձրություն և 40 ֆուտ լայնություն, կհայտնվի Մանհեթենի հրապարակում մյուս երկուշաբթի:
Ավելի վաղ չինական բրենդի կողմից գնված տեղը պատկանել է HSBC բանկային խմբին: Xinhua-ի հարևաններն են ֆինանսական Prudential ընկերությունը, Samsung-ը, Coca-Cola-ն և Hyundai-ը:
Գործարքի գումարը դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ մասնագետների, Չինաստանն այդ տեղի համար ամսական վճարելու է 300-400 հազար դոլար: