Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Ապրիլյանից հետո Ալիևը օդերով էր գնում, բայց նրան օդից կիջեցնենք. Մենք նրան կստիպենք զինադադար՝ ինչպես 1994 թ.-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է, մարտերը չեն դադարում։ Ձեր կարծիքով՝ այս լարումը հրահրելը հակառակորդի կողմից ի՞նչ նպատակ էր հետապնդում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Հետևանքները կարող են շատ բարդ լինել և՛ մեզ համար, և՛ իրենց համար։ Բայց ես տեսնում եմ, որ մերոնք, մեր բանակը շատ  ճիշտ է գործում, տիրապետում է իրավիճակին: Ռազվետկան, կոնտրռազվետկան չոտկի աշխատել են։ Մերոնք ամեն ինչից տեղյակ են եղել։ Հետևաբար ես վստահ եմ, որ այս անգամ Ադրբեջանի համար են հետևանքները ծանր լինելու։

– Իսկ այս փուլում պատերազմական գործողություններ սկսելու նպատակը ո՞րն էր, ինչո՞վ էր պայմանավորված։ Ընդ որում, այս անգամ Արցախից չսկսեցին, այլ Տավուշից։

– Ինձ թվում է՝ նրանք փորձեցին օգտվել Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված լարված իրավիճակից։ Նրանք փորձեցին տեսնել, թե ինչ կստացվի, ինչ կարգի ճնշում կլինի, դրան ինչ ռեակցիա կտա Հայաստանը։ Ու եթե կարողանային Հայաստանին խեղճացնել, ավելի լայնածավալ գործողություններ սկսեին Արցախի վրա։ Բայց հիմա նման հակահարվածի ենթարկվելով Հայաստանի կողմից՝ ինձ թվում  է, որ նրանք այլևս ռիսկ չեն անի Արցախի կողմից գործողություն սկսել։ Իրենք ստրատեգիական քայլեր էին ուզում անել, բայց մերոնք շատ պատրաստ են, մարտական տրամադրվածությունը շատ բարձր է, հետևաբար այս պատերազմը կկանխվի, չի ծավալվի։

Պարոն Հակոբյան, հակառակորդը ծանր զինտեխնիկա է օգտագործում՝ տանկեր, գրադ, ականանետներ։ Նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը, թիրախավորում են գյուղերը:

– Դե, պատերազմ է։ Նրանք հարվածում են, ու իրենց թվում է՝ հարվածում են շտաբների կամ ուրիշ հաստատությունների։ Պատերազմը զինվորականության հետ է, ու խաղաղ բնակչությանը ոչ նախկինում, ոչ հիմա մենք ոչ ձեռք ենք տվել, ոչ էլ նրանք պետք է ձեռք տան։

– Թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, բայց ակնհայտ է, որ մենք ունենք դիրքային առաջխաղացում, կարևոր դիրք ենք վերցրել, որը հակառակորդի համար ստրատեգիական նշանակություն ունի։ Ձեր կարծիքով՝ նրանց կողմից մարտերի շարունակումը արդյոք նպատակ է հետապնդում հենց այդ դիրքը հե՞տ վերցնելու։

– Դեռ շուտ է ոգևորվել դիրքային առավելություններից։ Պատերազմն այնպիսի բան է, որ մի օր կարող ես դիրքային առավելություն ունենալ, հաջորդ օրը՝ չէ։ Պարզապես պետք է շատ զգոն լինենք, պատրաստ լինենք ամենավտանգավորին։ Դրա համար մենք բոլորս էլ, կամավորական տղաները մի մարդու պես ոտքի ենք կանգնել ու սպասում ենք հրամանի։ Աստված չանի՝ լայնամասշտաբ պատերազմ սկսվի, բայց մեր տղաները բոլորը պատրաստ են։ Ամբողջ բեռը ջահելների վրա չենք թողնի։

– Իսկ Ձեր կարծիքով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա՞:

– Դե, հնարավոր է, որովհետև իրենք  փորձելու են տարբեր հատվածներից հարձակումներ գործել, որ ինչ-որ տեղից իրենց հաջողվի, ու ճեղքեն։ Դրանք պատերազմի կանոններն են։ Բայց եթե իրենք հասկանան, որ կորուստները մեծ են, դրսի ուժերը կկանխեն այս պատերազմը։ Իրենք ապրիլյանի համով գնացին, երբ շատ հեշտ մտան, անցան սահմանը ու առաջ եկան։ Բայց այս անգամ հա փորձում են, չի ստացվում։

– Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ համեմատած տարբերություններ զգո՞ւմ եք արդեն։

– Ապրիլյանի ժամանակ մենք այդքան զոհ տվեցինք, տարածքներ կորցրինք, իսկ հիմա չորրորդ օրը լրանում է, բայց դեռևս մենք ենք լավ դիրքերում։ Ունենք դիրքային առավելություն, ընդամենը չորս զոհ, իսկ իրենք՝ լիքը զոհեր ու վիրավորներ և դիրքերի կորուստ։ Մենք հիմա մի քանի անգամ առավելություն ունենք։ Ապրիլյանի ժամանակ մտածում էինք, որ նոր տարածքներ չկորցնենք, Ստեփանակերտը չկորցնենք, իսկ հիմա տղերքի տրամադրվածությունն այնպիսին է, որ ուզում են ավելի առաջ գնալ։ Բայց ես կրկնում եմ՝ մենք իրավունք չունենք ոգևորվելու սրանից։

– Ադրբեջանի ՊՆ-ն մեզ սպառնում է ատոմակայանը պայթեցնելով՝ հիշեցնելով, որ իրենց հրթիռները կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին։ Դա որքանո՞վ եք  իրատեսական համարում։ Ադրբեջանը կարո՞ղ է գնալ նման քայլի:

– Մեր հրթիռներն էլ կարող են ուղիղ Բաքվին խփել, բայց դա անթույլատրելի է։ Աշխարհը նայում է ու նման բան թույլ չի տա ոչ իրենց, ոչ մեզ։ Եվ հետո՝ իրենք նման բան չեն անի, քանի որ ատոմակայանը պայթեցնելիս ամենաշատը կվնասվի Թուրքիան։ Չի լինի նման բան, պարզապես խոսում են։ Աշխարհը թույլ չի տա։

– Արտաքին ուժերը կմիջամտե՞ն այս պատերազմին։

– Կարծում եմ՝ այո։ Ապրիլյանի ժամանակ նրանք ի վնաս մեզ շատ շուտ կանխեցին պատերազմը։ Հիմա մենք ունենք առավելություններ։ Համարժեք ու ավելի հակահարված ենք հասցնում, և ես կարծում եմ, որ աշխարհը շուտով Ալիևին օդից կիջեցնի ներքև, ու հրադադար կսահմանվի։ Ապրիլյանից հետո Ալիևը օդերով էր գնում, բայց նրան օդից կիջեցնեն, ու ինքը ստիպված կգնա զինադադարի։ Մենք դա նրան կստիպենք՝ ինչպես 1994 թվականին։

Պարոն Հակոբյան, մենք տեսնում ենք, որ պատերազմական այս իրավիճակում ներքաղաքական լարումները չեն դադարում։ Որոշ ուժեր շարունակում են քննադատել Նիկոլ Փաշինյանին, մեղադրում նրան Հայաստանը լայնամասշտաբ  պատերազմի մեջ ներքաշելու համար։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում այս իրավիճակը։ Ինչո՞ւ գոնե այս օրերին համախմբվածություն չկա։  

– Գիտեք, ես ոնց նայում եմ՝ հիմնական կուսակցությունները, ուժերը, բոլորն էլ իրենց համաձայնությունն են հայտնել, որ հարկավոր է  համերաշխ լինել, կանգնել իշխանության կողքը։ Ինչ վերաբերում է մի քանի անհատների, ապա նրանք ամբախ-զամբախ դուրս են տալիս, ինչը չպետք է  հաշվի առնել։ Էդ բառադի խոսողները  իրենցից բան չեն ներկայացնում, չունեն անցած ճանապարհ։ Մնացածը լավ հասկանում են՝ պատերազմը ինչ բան է, ու համապատասխան քայլեր ձեռնարկում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում