Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Երևանն ազդարարում է Բաքվի հնարավոր իշխանափոխություն

Ադրբեջանում կադրային փոփոխությունները պայմանավորված են ներքին իրողություններով, որոնք ծավալվում են վաղուց և կարող են տանել ընդհուպ նախագահի փոփոխության՝ այսօր Մինսկում հայաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա Մինսկ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու նպատակով:

Պաշտոնական Երևանը փաստորեն առաջին անգամ բաց տեքստով խոսում է այն մասին, որ Ադրբեջանում հավանական է նախագահի փոփոխություն: Երևանը մեծ հաշվով ինքն է իրավունք վաստակել խոսելու այդ մասին՝ Տավուշի ուղղությամբ ռազմագործողությունների փայլուն արդյունքի շնորհիվ, սակայն հատկանշական է, որ այդուհանդերձ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով բարձրաձայնվում է այդպիսի հեռանկարի մասին: Հազիվ թե խոսքը զուտ քարոզչական հնարքի մասին է, քանի որ հարցը վերաբերում է ոչ թե հակառակորդ երկրի որևէ նախարարի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի, այլ նախագահի փոփոխության, հետևաբար դրա վերաբերյալ հրապարակային արձանագրումները ենթադրում են որոշակի քաղաքական արժեք և պատասխանատվություն: Եվ հազիվ թե Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չպատկերացներ այդ մասին բարձրաձայնելու պատասխանատվությունն ու զբաղվեր ինքնագործունեությամբ: Հատկանշական է, որ Շավարշ Քոչարյանն այդ մասին հայտարարել է հենց վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված լինելու և Մինսկում գտնվելու շրջանակում:

Դատելով այդ հայտարարությունից՝ պետք է ենթադրել, որ Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի փոփոխությունը Երևանը դիտարկում է հենց իշխանափոխության համատեքստում, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ պաշտոնական Երևանն այլևս անուղղակի, ոչ ֆորմալ կերպով, սակայն ազդարարում է, որ քաղաքական-դիվանագիտական շփում կլինի այլևս Ադրբեջանի նոր իշխանության հետ: Այլ հարց է, թե ինչպիսին է լինելու այդ իշխանությունը: Այստեղ թերևս երկար կանխագուշակումների կամ ենթադրությունների առիթ կամ հիմք չկա, քանի որ մեծ հավանականությամբ Ալիև նախագահին կփոխարինի Ալիևա նախագահը՝ Մեհրիբան Ալիևան: Հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ ժամանակահատվածում և ինչ դինամիկայով տեղի կունենա այդ փոխատեղումը: Սա արդեն կախված է թերևս ոչ միայն ներքին հարցերից, քանի որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար այդ հարցը ամենևին երկրորդական չէ:

Այստեղ նկատելի է այն, որ Մեհրիբան Ալիևայի հարցում մեծ շահագրգռություն կունենա Ռուսաստանը, որը Ալիևային պատվով ընդունեց դեռևս 2019-ի նոյեմբերին: Ի դեպ, հենց այնտեղից վերադարձից անմիջապես հետո Ադրբեջանում հայտարարվեց խորհրդարանը լուծարելու և նորն ընտրելու մասին: Ալիևայի հարցում դիմադրում է թերևս Թուրքիան, և ուշադրության է արժանի այն, որ առաջին փոխնախագահի պաշտոնում Ալիևան դեռևս չի հաղորդակցվել Անկարայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում