Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՖՖ-ի «ռեանիմացիոն» որոշումը իրական հայկական ֆուտբոլի վերաբերյալ

Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիան երեկ կայացրեց մի որոշում, որը կարելի է որակել թերևս մեկ բառով՝ «ռեանիմացիոն»։ Մասնավորապես, Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ 2 ֆուտբոլիստի առկայությունը:

Վերջին տարիներին մեր թիմերում լեգեոներների առատությունն իրական սպառնալիք է դարձել հայկական ֆուտբոլին։ Տեղացի կադրերն անտեսվում են, ինչի հետևանքով առաջին հերթին տուժում են հավաքականները։ Ասել, որ ՀՖՖ-ի այս որոշմամբ խնդիրը կկարգավորվի, ճիշտ չի լինի։ Համենայնդեպս, ֆուտբոլային գերատեսչությունն արեց հայկական ֆուտբոլը վերակենդանացնելու իրական առաջին քայլը։

Հուլիսի 16-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ: «Լոռի ՖԱ», «Շիրակ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբներն առաջարկել էին առաջնությունն անցկացնել 2 շրջանով՝ սկսելով օգոստոսին և ավարտելով դեկտեմբերին, որից հետո անցում կատարել գարուն-աշուն համակարգին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տարվում են աշխատանքներ՝ ուղղված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, որոշվել է առայժմ չանդրադառնալ այս ձևաչափի քննարկմանը: Քննարկումներից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է առաջնության հետևյալ ձևաչափի օգտին. Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին՝ 10 թիմերի մասնակցությամբ: Թիմերն անցկացնելու են 3 շրջան՝ 27-ական հանդիպում: Երրորդ շրջանում դաշտի տիրոջ կարգավիճակը որոշելիս հաշվի են առնվելու առաջին երկու շրջանների արդյունքները:

Մրցաշարային աղյուսակում այդ պահին 1-5-րդ հորիզոնականները զբաղեցնող 5 թիմերը սեփական հարկի տակ անցկացնելու են 5, իսկ 6-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը՝ 4 հանդիպում: ՀՖՖ գործադիր կոմիտեն դեռևս պետք է քննարկի, թե որ թիմը կդառնա Բարձրագույն խմբի 10-րդ մասնակիցը։ Որոշումը կկայացվի ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստից հետո, որտեղ կքննարկվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի որոշումները: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի արտահերթ նիստում ՀՖՖ գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ից ստացված պայմանավորված հանդիպումների վերաբերյալ զեկույցները, դադարեցրել էր Առաջին խմբի առաջնությունը և որակազրկել 5 ակումբների։ Մասնավորապես, Առաջին լիգայի առաջատար «Լոկոմոտիվը», որն ավելի վաղ ստացել էր Բարձրագույն խմբի արտոնագիր, որակազրկվել էր 2 տարով։

Ինչևէ, 2020/2021 մրցաշրջանից սկսած՝ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ տեղը զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ: Բարձրագույն խմբում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ:

ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկել է նաև Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: Հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշել է հաջորդ մրցաշրջանից սկսած՝ կիրառել հետևյալ սահմանափակումները. Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում՝ նվազագույնը 3 խաղաշրջան) կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն: Որոշվել է նաև հետագա նիստերի ընթացքում քննարկել 2021/2022 մրցաշրջանից սկսած՝ խաղադաշտում Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ մինչև 23 տարեկան 1 ֆուտբոլիստ ունենալու վերաբերյալ կետը: Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից (մեկնարկը՝ օգոստոսի 14-ին) սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվել է գումարի մի մասն օգտագործել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության է արժանացրել այդ առաջարկը և միաձայն քվեարկել դրա օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում