Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

Ալիևը զրոյացնո՞ւմ է, թե՞ զրոյացնում են Ալիևին

Տավուշյան զարգացումները և հայկական բանակի պատժիչ գործողությունը հանգեցրին Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի փոփոխության, թեև տրամաբանությունը հուշում էր, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը ավելի շուտ պետք է բերի ռազմական գերատեսչությունում նախարարի կամ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի փոփոխության: Ի վերջո, Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, հետևաբար՝ պատասխանատուն պետք է լինի այդ ոլորտից: Սակայն մենք տեսանք, որ պատասխանատվությունը դրվեց Մամեդյարովի՝ արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուի վրա, բերելով նրա պաշտոնանկության: Մամեդյարովը Բաքվի իշխանական համակարգում թույլ օղա՞կն էր, թե՞ այստեղ գործ ունենք այլ խմորումների հետ: Այդ հարցերը, անշուշտ, կմնան, թերևս, անպատասխան երկար ժամանակ, իսկ այժմ դրանց ավելանում է նաև այն, թե ինչ է փոխվելու Ադրբեջանի վարքագծում արտաքին գործերի նախարարի փոփոխությանը զուգահեռ: Արդեն հայտնի է, որ նոր նախարարը կրթության նախարարն է, որը տեղափոխվեց ԱԳՆ: Ջեյհուն Բայրամովը չունի դիվանագիտական մասնագիտություն, չի զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Սա առերևույթ թողնում է «զրոյից» սկսելու տպավորություն: Խորքային առումով, սակայն, արտգործնախարարի փոփոխությունը և «զրոյացումը» խոսում է թերևս այլ բանի մասին: Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձում է «զրոյացնել» իր արտաքին քաղաքականությունը:

Արդյոք նա այդ կե՞րպ է տեսնում իր նախագահական պաշտոնը փրկելու հնարավորությունը:

Բանն այն է, որ Ալիևի խորքային խնդիրները բխում են հենց արտաքին քաղաքականությունից, որտեղ առանցքում դրված էր ռազմական շանտաժի և, ըստ էության, մարդասպան քաղաքականության տրամաբանությունը: Ժամանակի ընթացքում, սակայն, այն սկսեց բախվել խնդիրների, քիթը կոտրեց 2016-ին և առավել ևս լուրջ պատի բախվեց 2018-ին: Մեծ հաշվով, դիտարկելով տավուշյան ռազմական պարտությանը Ալիևի արձագանքի հնարավոր տարբեր ասպեկտներն ու վարկածները, արժե թերևս ուշադրություն դարձնել հանգամանքին, որ նա «հանուն արդարության» ընդունում է, որ խնդիրը բանակում չէ: Բանակում կամ պաշտպանական ոլորտում արել են այնքան, ինչքան կարող են, կամ, խոշոր հաշվով, չեն կարող ոչինչ: Միաժամանակ, խնդիրը նաև Մամեդյարովը չէ, որովհետև նա արել է նույնիսկ ավելին, քան կարող էր՝ Ալիևի մաշկը փրկելու հարցում:

Ադրբեջանի նախագահը գիտե, որ տապալումն ու ձախողումը իրենն է, իր իշխանական փիլիսոփայությանն ու տրամաբանությանը պարզապես չի կարող դա խոստովանել, չի կարող խոստովանել, որ ինքն է պարտվել, ու ոչ թե Տավուշում, այլ շատ ավելի վաղ, պարզապես այժմ այդ պարտությունը դառնում է առավել քան ակնառու: Դրանից դուրս գալու տարբերակը զրոյացումն է, բայց ոչ թե նախագահության ժամկետը, ինչպես ՌԴ նախագահի մոտ՝ Ալիևը սահմանադրորեն ցմահ իշխանության հարցը լուծել է վաղուց, այլ զրոյացնել իր իշխանության բովանդակությունը, նորից սկսելու և փակուղուց դուրս գալու համար: Իսկ դա հնարավոր չէ անել պաշտպանական ոլորտում, այսպես ասած՝ ի բնե հնարավոր չէ:

Պետք է անել այնտեղ, որտեղ և խարսխված է եղել այդ ռազմական շանտաժի դիվանագիտությունը՝ արտգործնախարարություն: Այդ պատճառով կատարվում է փոփոխություն, որտեղ միայն Մամեդյարովի հարցը չէ, այլ զրոյացման նախադրյալի ձևավորումը: Մի հարց է այստեղ, անշուշտ, հետաքրքրական, հաշվի առնելով Ադրբեջանի ներիշխանական, կառավարող համակարգի առնվազն երկու ազդեցիկ կլանների միջև վաղեմի և ուժգնացող պայքարի ակնհայտ իրողությունը: Հարցը հետևյալն է՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ինքն է զրոյացնում իր իշխանության եղած բովանդակությունը, նորի միջոցով իշխանությունը պահելու նպատակո՞վ, թե՞ զրոյացնում են իրավիճակը՝ Ալիևից իշխանությունը վերցնելու և նոր իշխանությունը նրա ստեղծած փակուղուց դուրս կառուցելու ակնկալիքով: Բաքվում այդ առումով ամեն ինչ դեռ նոր է սկսում, ոչ թե ավարտվել է Մամեդյարովի գնալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում