Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն թվարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի միջև անձնական հանդիպման պայմանները:
«Երկու առաջնորդների հանդիպումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե Վաշինգտոնը վստահ լինի, որ բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվելու ապամիջուկայնացման հարցում … Ներկայումս բանակցություններն ընթանում են տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով», – հաղորդել է Պոմպեոն: