ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր աջակիցներին հորդորել է դրամական միջոցներ տրամադրել իր քարոզարշավի համար, այն բանից հետո, երբ հակերները կոտրել էին Twitter-ի իր հաշիվը: Նման գրառում է հայտնվեց իր էջում հինգշաբթի, հուլիսի 16-ին:
Բայդենի խոսքերով, նա չունի բիթքոյններ և երբեք դրանք չի խնդրի բաժանորդներից։ Այսպես նա արձագանքել է նախօրեին իր էջը կոտրելու միջադեպին, երբ հակերներն իր անունից հրապարակում էին արել՝ առաջարկելով բիթքոյն հաշվին գումար փոխանցել, որը խոստացել էին օգտատերերին կրկնակի չափով հետ վերադարձնել։
Բայդենը գրառման հղումը կցել է իր նախընտրական շտաբի համար նվիրատվության կայքին: «Եթե ցանկանում եք ձեր լուման ներդնել, որպեսզի Դոնալդ Թրամփը մեկ ժամկետից ավել չպաշտոնավարի, կարող եք դա անել այստեղ», – գրել է քաղաքական գործիչը: