Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իլհամ Ալիևը երբեք Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու հրաման չի տա․ Ալեքսանդր Լապշին

Իլհամ Ալիևը երբեք Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու հրաման չի տա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների մասին գրել են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Ռուսաստան, Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի ԶԼՄ-ները։ Եթե դուք իմ կարծիքը հարցնեք, ես վստահորեն կպատասխանեմ, որ դրանք դատարկ խոսքեր են, և ադրբեջանցիները երբեք դրան չեն գնա: Ոչ այն պատճառով, որ չեն կարող: Նրանք ընդունակ են հարվածելու, քանի որ զորքերի հրթիռային սպառազինությունը դա թույլ է տալիս: Տեխնիկապես նրանք ի վիճակի են հարվածել ոչ միայն Բաքվից, այլև Նախիջևանից, որը Երևանից 70 կմ-ից մի փոքր ավելի հեռավորությամբ է գտնվում: Բայց Իլհամ Ալիևը երբեք նման հրաման չի տա երեք պատճառով.

  1. Բռնակալ Ալիևին պետք է ոչ թե լայնածավալ պատերազմ Հայաստանի հետ, այլ սահմանային սադրանքների շարք, որպեսզի իրական խնդիրներից շեղի արագորեն աղքատացող ադրբեջանցիների ուշադրությունը: Երկիրը, որի եկամտի 80%-ը կազմված է նավթի վաճառքից, այսօր աշխարհում նավթի գների անկման պատճառով հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Ընդ որում, իշխող գերդաստանի ախորժակը չի պակասել, ինչպես նաև նավթայինի կարկանդակից իրենց մասնաբաժնի համար կլանների հակամարտությունը նույնպես աճել է: Սրան ավելացնենք նաև Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման նկատմամբ վերահսկողությունը կորցնելը, չորրորդ ամիսը շարունակվող կարանտինը և շարքային քաղաքացիների աճող վրդովմունքը:

Դուք նկատեցիք, որ հազարավոր մարդկանց հավաքելով «հայերին դաս տալու» կարգախոսի ներքո, Ալիևը հանկարծ կորցրեց վերահսկողությունը, և ոստիկանությունը ստիպված եղավ ցրել ամբոխը փայտերի և ջրցանների միջով, հակառակ դեպքում՝ զայրացած և հուսահատ մարդիկ գրոհելու էին Ադրբեջանի խորհրդարանը: Եթե Ալիևը երկիրը ներքաշի լայնամասշտաբ պատերազմի մեջ և պարտվի, ապա նա ստիպված կլինի փախչել երկրից այն նույն անձնական ինքնաթիռով, որով նա ինձ տարավ Բաքու 2017-ի փետրվարին՝ ձգտելով ցույց տալ իր ժողովրդին, թե որքան հզոր է ինքը, որ մի ամբողջ բլոգերի է  բռնել: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նրա ընտանիքը մի քանի առանձնատուն է գնել Մոսկվայի մերձակայքում՝ Ղրղզստանի խայտառակ նախագահ Ակաևի և Ուկրաինայի նույնպիսի փախստական  նախկին առաջնորդ Յանուկովիչի հարևանությամբ: Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ալիևը փախուստի տեղ է պատրաստում միջնաժամկետ հեռանկարի համար, բայց ոչ մոտ ապագայի:

  1. Չնայած Մեծամորի ԱԷԿ-ը ձևականորեն հայկական է, այն իրականում ղեկավարվում է ռուս հսկաների կողմից, առաջին հերթին՝ «Ռոսատոմի» կողմից: Կայանում աշխատում են հսկայական թվով ռուս ինժեներներ և տեխնիկներ: Կայարանին ցանկացած հարված կհանգեցնի Ռուսաստանի տասնյակ և հարյուրավոր քաղաքացիների մահվան, որոնք այնտեղ աշխատում են: Հիշեցնեմ, որ Գյումրիում, Երևանում և Մեղրիում տեղակայված ռուսական 102-րդ դիվիզիան պատասխանատու է նաև Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար: Ռուսական զինուժն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական հարվածը կանխելու համար՝ С-300В զենիթահրթիռային համակարգեր (988-րդ հակաօդային հրթիռային գունդ), ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8 ՄՏ ուղղաթիռներ (ներառված են 3624-րդ ավիաբազայում, Էրեբունու օդանավակայանը`Երևանի մոտ): Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը «այն չէ», ապա ես կարծում եմ, որ ատոմակայանին հարվածելու ադրբեջանցիների փորձը կհիշեցնի, որ ռուսական արջը լիովին ունակ է ցավոտ կծել՝ որպես պատասխան: Բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները նույնպես հասկանում են վերը նշված ամեն ինչը:

Գաղտնիք չէ, որ Ալիևը կցանկանար ներքաշել Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության մեջ, որպեսզի Էրդողանի հետ (որը դժգոհ է Գյումրիում ռուսական բազաների ներկայությամբ) միասին մեղադրեր Պուտինին Բաքվի նկատմամբ Հայաստանի կողմից ագրեսիայի մեջ։ Սակայն այս դեպքում Մեծամորի ատոմակայանի պաշտպանության դեպքում այդ սխեման չի գործում, քանի որ Մեծամորը Ղարաբաղ չէ և ագրեսորն այս դեպքում Ադրբեջանն է, իսկ ռուսները միայն պաշտպանում են սեփական օբյեկտները։

  1. Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ալիևին հաջողվել է խոցել հայկական և ռուսական պաշտպանությունն ու հարվածել Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ, ապա հիշեցնեմ, որ կայանից մինչև Թուրքիայի սահման ընդամենը 20 կիլոմետր է, իսկ մինչև Թուրքիայի Իգդիր քաղաքը՝ 40 կիլոմետր։ Դեռ ավելին, Թուրքիայի կողմից խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրը սահմանամերձ է հայկական սահմանին։ Խոսքն այն մասին է, որ եթե ողբերգություն տեղի ունենա և ադրբեջանցիների գործողությունները հանգեցնեն Չերնոբիլի նման աղետի, ապա նախ վտանգի տակ կհայտնվի Թուրքիայի ամբողջ հյուսիս-արևելքը։ Միլիոնավոր թուրքեր ստիպված կլինեն լքել իրենց տներն ու փախչել, ինչը կհրահրի սոցիալական պայթյուն առանց այն էլ կառավարությունից դժգոհ երկրում։ Էրդողանը միանշանակ երախտապարտ չի լինի Ալիևին։

Այդկերպ, ընկերներ, թուլացեք։ Ադրբեջանցիների բոլոր սպառնալիքները փուչիկ են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին։ Աղմկահարույց հայտարարություններն ու հայերի ուղղությամբ նախատինքը գրոշ չարժեն»,- նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում